Եթե ԵԱՀԿ-ի կոչը հասցեական լիներ, Ադրբեջանը կզսպվեր. քաղաքագետը վստահ է՝ զինադադարը միայն դրսից չէ, որ կարող է պարտադրվել

Երեկ արդեն 2-րդ օրը Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին: 

«Փաստելով, որ ռազմական գործողությունները սպառնում են աղետալի հետեւանքներ թողնել տարածաշրջանի վրա՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) վերահաստատում են՝ քաղաքացիական բնակավայրերի հանդեպ հարձակումներն անընդունելի են ցանկացած դեպքում»,- մասնավորապես նշվում էր հայտարարությունում եւ կողմերին կոչ արվում անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը՝ աճյունները վերադարձնելու, ռազմագերիներին ու այլ պահպանման տակ գտնվող անձանց փոխանակելու համար։

Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը լիովին իրագործելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին ՀՀ վարչապետին ու Իլհամ Ալիեւին ուղղված կոչից զատ, այս հայտարարությունում ամենաուշագրավը հորդորն էր՝ հրադադարի խախտման դեպքերը վերահսկող մեխանիզմի շուրջ հրատապ համաձայնության գալ։

Հանդիպման վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից հստակ երեւում էր, որ այդ մեխանիզմների ներդրումը պնդել է Մնացականյանը:

Հետաքննության մեխանիզմների ներդրման համաձայնությունը 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում էր ձեռք բերվել։ Ադրբեջանը, սակայն, ամեն ինչ արեց՝ այդ պայմանավորվածության կատարումը թույլ չտալու համար: Բանն այն է, որ այդ մեխանիզմների ներդրման արդյունքում կարող է բացահայտվել, թե որ կողմն է առաջինը խախտում հրադադարը:

Հետաքննության մեխանիզմների ներդրման մասին իր պնդումը Զոհրաբ Մնացականյանը հրապարակեց նաեւ Թվիթերի միկրոբլոգում: «Մենք չպետք է մերժենք կրակի դադարեցումը պահպանելու ոչ մի հնարավորություն: Մենք պետք է շարունակենք վերիֆիկացիոն մեխանիզմներ ապահովել, ինչը մեզ օգնում է վերադարձնել կրակի դադարեցումը, վերադարձնել խաղաղությունը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ խաղաղ կարգավորման»,- գրել էր Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում մեկ ուշագրավ հանգամանք էլ կար. նրանք հղում էին անում ռուսական կողմի մասնակցությամբ տեղի ունեցած պայմանավորվածության վրա՝ դրանով իսկ ընդգծելով Ռուսաստանի առավելությունը այս հարցի կարգավորման մեջ:

Իսկ որ Ռուսաստանը վերջին օրերին ակտիվացրել է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով, դա ակնհայտ է: Երեկ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպել է նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: «Կողմերը վերահաստատել են բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով խնդրի կարգավորմանը հասնելու հանձնառությունը»,- նշվում է ՌԴ ԱԽ պաշտոնական հաղորդագրությունում: Հաղորդվում է նաեւ, որ հանդիպումը կայացել է Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու՝ Ռուսաստանի նախաձեռնությունների իրագործման շրջանակներում։

Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնակիցների՝ Դավիթ Տոնոյանի եւ Զաքիր Հասանովի, ապա նաեւ թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ:

«Գլխավոր նպատակն է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը եւ բանակցությունների վերսկսումը՝ տարածաշրջանի իրավիճակը կայունացնելու համար»,- ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

ՌԴ ՊՆ հայտարարությունում ուշագրավ դրվագը այն էր, որ «նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար»։

Հետաքրքիր է, որ Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել նաեւ Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղ ահաբեկիչներ տեղափոխելու մասին լուրերի վերաբերյալ։

Թուրքական կողմը երեկ հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չէր հայտնել:

Այս համատեքստում չափազանց ուշագրավ էր Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի երեկվա հայտարարությունը, թե Գրոզնիում հատուկ գործողության հետեւանքով սպանվել է արտասահմանից եկած չորս ահաբեկիչ։ «Ողջ այս ընթացքում նրանք փախուստի մեջ էին եւ թաքնվում էին Սիրիայում, ինչպես նաեւ այլ տարածքներում։ Հիմա, սակայն, արեւմուտքից պատվեր էին ստացել եւ վերադարձել Չեչնիա՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- Տելեգրամում գրել էր Կադիրովը։ Սա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելու մասին Հայաստանի կողմից շաբաթներ շարունակ հնչեցվող մտահոգություն-ահազանգի հաստատում:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, օրինակ, այս համատեքստում Կադիրովի այդ հայտարարությունը պատահականություն չի համարում: Քաղաքագետը պատասխանել է այդ եւ մի շարք այլ իրողությունների վերաբերյալ ՀԺ-ի հարցերին:

- Պարոն Գրիգորյան, համանախագահների հայտարարությունը որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ կողմերի վրա, թե՞ կրկին չափազանց չեզոք է:

- Հասկանալի է, որ համանախագահները միջնորդ են եւ փորձում են չեզոք հայտարարություններ անել, բայց համոզված չեմ, որ դա մեծ ազդեցություն կունենա: Ինչու, քանի որ հասցեական չէ: Եթե հայտարարությունը հասցեական լինի, այն կողմը, որը շարունակում է ռազմական գործողությունները, այսինքն՝ Ադրբեջանը, միգուցե զսպվի: Բայց եթե մեզ էլ են դիմում, Ադրբեջանին էլ, իրենք ամեն օր սկսում են մեզ ռմբակոծել, պարզ է, որ դա այդքան մեծ ազդեցություն չի ունենալու:

- Այդ հայտարարությունում խոսվում է հրադադարի խախտումները ստուգող մեխանիզմերի մասին: Այս առումով հնարավո՞ր է առաջընթաց գրանցվի:

- Կարեւոր է, որ հայտարարության մեջ ընդգծվել է ոչ միայն կրակի դադարեցման, այլեւ դիերի ու գերիների փոխանակման անհրաժեշտությունը: Բայց նաեւ կողմերը պետք է նստեն ու համաձայնեցնեն այն մեխանիզմները, որոնք կֆիքսեն՝ ով է զինադադարը խախտել: Թե չէ հիմա Ադրբեջանը խախտում է, դիմում են մեզ, մենք ինչո՞վ կարող ենք օգնել:

- Երեկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՌԴ ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ակտիվ ներգրավված է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունների իրականացմանը: Ի՞նչ լիազորությունների մասին էր ակնարկում Շոյգուն:

- Դուք գիտեք, որ ՌԴ ՊՆ-ն ունի պաշտոնական մակարդակի պայմանագրեր ու պայմանավորվածություններ մեր ՊՆ-ի հետ: Այդ ամենը գաղտնիք չէ, շատ լեգալ բնույթ ունի: Մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՌԴ-ն այստեղ ռազմաբազա ունի, ունի ազդեցություն եւ հնարավորություն մեզ աջակցելու: Մյուս կողմից, նրանք աշխատում են նաեւ Ադրբեջանի հետ, ուրեմն նրանց ազդեցությունը այնտեղ էլ կա: Օրինակ՝ կարող են Ադրբեջանին ասել՝ եթե պատերազմը չդադարեցնեք, մենք կդադարեցնենք համագործակցությունը ռազմական ոլորտում: Կամ կդադարեցնենք ժամանակակից զենք վաճառել: Օրինակ եմ ասում: Սրանք են այն լծակները, որոնց միջոցով հնարավոր է ազդել Ադրբեջանի վրա:

- Մեկ այլ ուշագրավ հանգամանք կար ՌԴ ՊՆ-ի հայտարարությունում. Շոյգուն իր թուրք պաշտոնակցի հետ խոսել է նաեւ վարձկան ահաբեկիչների մասին:

- Այո՛, դա իրոք կարեւոր հանգամանք է, քանի որ եթե հաստատվեց, որ Թուրքիան մեր տարածաշրջան ահաբեկիչներ է ուղարկում, Ռուսաստանը կընկալի որպես իր սահմանների նկատմամբ եւս վտանգ եւ հակաահաբեկչական գործողություն կիրականացնի:

- Կադիրովի այսօրվա (երեկվա) հայտարարությունը չէ՞ր խոսում այն մասին, որ կան ահաբեկիչներ:

- Այս ֆոնին Կադիրովի հայտարարությունը առնվազն պատահականություն չէ: Դա նշանակում է, որ այդ վտանգը իրենց հասավ:

- Ամեն դեպքում, ձեր կանխատեսմամբ՝ ՌԴ կամ Մինսկի խմբի քայլերը կտանե՞ն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խաղաղության հաստատման:

- Եթե մենք մնանք համախմբված, եթե բոլոր քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների այս համախմբվածությունը մնա, եթե բանակում այդ դուխը պահպանվի, եթե այս պայքարը, որը սփյուռքահայությունը տանում է, շարունակվի, եթե Հայաստանի եւ Արցախի հասարակության ակտիվ գործունեությունը միջազգային հարթակներում պահպանվի, զինադադարը մոտ օրերս կլինի: Պետք չէ մտածել, որ զինադադարը կապված է միայն դրսի գործոններից՝ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ճնշումից: Մեր համախմբվածությունը շատ հստակ երեւում է մարտի դաշտում, ուստի այնտեղից է կախված՝ Ադրբեջանը երբ կկանգնի:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 14-ի համարում

Տպել
5282 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել