Օրհասական պահն է այսօր, ակնկալում եմ ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական ձեր մասնակցությունը. Արցախի նախագահ (տեսանյութ)

14/10/2020 schedule13:57

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հերթական կոչով դիմեց հայրենիքում ու սփյուռքում ապրող հայրենակիցներին:

Նախագահն ընդգծեց՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է: «Պաշտպանության բանակը այդ ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ: Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանից և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդների մասնակցությունը»:

Հարությունյանը բարձր գնահատեց Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ: «Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է կատարվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում բանակցությունները վերսկսելը: Բայց ի՞նչ է տեղի ունեցել: Հակառակորդը, հակառակը, օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի գրեթե ամբողջ երկայնքով մանավանդ՝ հարավային ուղղությամբ: Եվ հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ»:

Արցախի Հանրապետության նախագահը նշեց, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար մի ճանապարհ կա. պարտադրել այդ հրադադարը: «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության առումով պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, թեև դեռ ուշ չէ: Հակառակորդը ընտրել է այդ ճանապարհը, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո՝ հնարավորության դեպքում նաև Հայաստանին: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք»:  

Հարությունյանը նկատեց՝ 1992-1994 թվականներին ավելի ծանր ժամանակներ են ապրել, երբ պատմական գործողություններ էին իրականացվում Գանձասարի մատույցներում, Ասկերանում, Մարտունիում, Հադրութում: «Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին: Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք: Մեզ պետք է համախմբվել, մեզ պետք է միավորվել և, ամենակարևորը, մասնակցել մարտական գործողություններին: Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների մասնակցությունը: Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և փոխարեն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու պահն է: Մենք պետք է պատվով շարունակենք ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, (շնորհակալ եմ, դա շատ կարևոր է), այլ  նաև ֆիզիկական մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք»:

«Մենք հաղթելու ենք»,- եզրափակելով ուղերձը՝ նշեց նախագահը:

Տպել
2224 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան