Երևան
0 °C
ՀՀ առողջապահության նախարարը դիմել է ԱՀԿ գլխամասային գրասենյակ (World Health Organization (WHO), Ժնև, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին՝ մտահոգություն հայտնելով հակամարտ գոտում բուժօգնություն իրականացնող մեքենան թիրախավորելու կապակցությամբ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Հարգելի պարոն Ղեբրեյեսուս,
Ձեզ եմ գրում՝ արտահայտելու իմ մեծ մտահոգությունը՝ պայմանավորված Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությամբ:
Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, երբ միջազգային հանրությունը կենտրոնացնում է իր ջանքերը՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար, և երբ բոլոր ղեկավարները, ներառյալ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչ են անում համաշխարհային հրադադարի, Ադրբեջանի զինված ուժերը, ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը:
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը գնալով ավելի շատ ավերածություններ է առաջացնում՝ զուգորդվելով COVID-19-ի համավարակի տարածումով:
Չնայած քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարդասիրական և բնապահպանական օբյեկտների անընդհատ ռմբակոծությանը՝ մեր բժշկական անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ պայքարելով վիրավորների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական ուժերի կանխամտածված և դիտավորյալ հարձակումների հետևանքով ծանր վիրավորված օտարերկրյա լրագրողների կյանքի ու առողջության համար: Ցավոք, իրենց ծառայությունը կատարելիս մահացու վիրավորվեցին նաև մի շարք բուժաշխատողներ: Հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։
Հարգելի գլխավոր տնօրեն,
Ներկայումս մենք ականատես ենք մարդասիրական աղետի Արցախի Հանրապետությունում, երբ քաղաքացիական խաղաղ բնակչությունը զրկված է հիմնական բժշկական ծառայություններից և սարսափում է ռմբակոծություններից ու հրթիռային հարվածներից: Ողջ խաղաղ բնակչությունը, ներառյալ՝ երեխաներն ու տարեցները, իրենց կյանքն ու առողջությունը կորցնելու մշտական վտանգի տակ են:
Մենք հորդորում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը COVID-19 համավարակի դեմ պայքարի աշխատանքները համակարգող առաջատար կազմակերպությունն է, համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19- ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:
Եթե Ադրբեջանի կողմից այս զանգվածային ռազմական ագրեսիան շարունակի թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, ապա համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին:
Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար
Նավալնիին Ռուսաստան վերադառնալուն պես ձերբակալել են հենց օդանավակայանից
Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
ԱՄՆ-ում պատրաստվում են Բայդենի երդմնակալությանը. անվտանգության խիստ միջոցառումներ են ամենուր (լուսանկարներ)
ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ
Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք
Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում
Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը
Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն
Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական
Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ
Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ
Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել
ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)
Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են
Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ
Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին
Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին
ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը
Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին
Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները
ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել
Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին
© 2021 Հայկական ժամանակ