Երևան
15 °C
Այս օրերին պատերազմի պատճառով Արցախից Հայաստան եկած ընտանիքներին այցելում եւ աջակցություն են ցուցաբերում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները։
Եթե պետք է, 911-ը կարող է նաեւ փուչիկերով, մուլտ հերոսների հետ միասին հյուր գնալ երեխաներին, հատկապես եթե ծնունդ կա։
Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ Արեւիկ Երիցյանի խոսքով՝ ամեն ընտանիքի յուրովի մոտեցում է ցուցաբերվում։ Մի շարք ընտանիքներ այստեղ այժմ իրենց հարազատների հետ են բնակվում։ Մասնագետներն այդ պատճառով երբեմն մի ամբողջ օր մեկ վայրում են աշխատում, երբեմն էլ մեկ օրվա մեջ մի քանի տեղ գնում։
Հոգեբանական սեանսներն իրականացվում են ժամականավոր կացարաններում կամ հոգեբանական աջակցության բաժնի արագ արձագանքման մեքենայում, որը հատուկ սարքավորումներով է համալրված: Կիրառված սարքավորումները նպաստում են մարդկանց մոտ հուզական լիցքաթափմանը եւ տագնապի մակարդակի իջեցմանը:
Արեւիկ Երիցյանը պատմեց, որ նախապես ճշտում են իրենց օգնության կարիքն ունեցող մարդկանց քանակը, իսկ երբ հասնում են տեղ, հասկանում են՝ հստակ ինչ պետք է արվի։ Դիմող ընտանիքներն էլ այս օրերին շատ են։
Մասնագետների մի որոշ խումբ երեխաների հետ առանձին աշխատանք է տանում, մեկ այլ խումբ աշխատում է մեծահասակների հետ։
Գործընթացը հաճախ մեկ անգամով չի ավարտվում, տեղում հասկանում են՝ ով լրացուցից սեանսի կարիք ունի, վերցնում են համապատասխան տվյալները՝ նրանց հետ լրացուցիչ հանդիպելու համար։ Իրենց միացել են նաեւ կամավոր հոգեբանները, որոնց նախապես հավաքագրել են։
«Կամավոր հոգեբանները շատ պատրաստված մասնագետներ են, օպերատիվորեն ենք արձագանքում։ Մի քիչ արդեն անհամեստություն կլինի, որ ես ասեմ, դա իրենք կասեն (նկատի ունի այն մարդիկ, որոնց աջակցում են), որ երբ իրենց այցելու ենք, գոհ ու շնորհակալ են լինում»,- նշեց նա։
Վերջերս մասնագիտական խումբը լրացուցիչ սեանսի համար այցելել է այն վայր, որտեղ մեկ անգամ էլ էր եղել։ Այդ օրը երկու երեխայի ծնունդ է եղել, եւ աշխատակիցները, դատարկաձեռն գնալու փոխարեն, փուչիկներով եւ մուլտ հերոսների հետ միասին են այցելել։
«Այդ օրը երեխաները շատ էին ուրախացել, որ մենք էլի գնացել էինք իրենց այցելության՝ մանավանդ ծննդյան տարեդարձը շնորհավորելու»,- ասաց Երիցյանը՝ ավելացնելով, որ իրենց ուժերի չափով փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստան ժամանած ընտանիքներին ինչ-որ չափով աջակցություն ցուցաբերվի։
Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ