Երբ զենքը կարի մեքենան է․ տղերքի համար կաշխատեն, մինչեւ հոգնեն, բայց հոգնել չկա

Եթե կինը սահմանին չէ, ապա թիկունքում իր զենքը կարի մեքենան է։

Այսպես են կարծում մի խումբ կանայք ու աղջիկներ, որ այսօր հավաքվել են Երեւանում գտնվող փոքր սենյակում, ձեռքներին թել ու ասեղ են վերցրել, նստել կարի մեքենայի առաջ ու զինվորների համար քնապարկ են կարում։

Կարի մեքենայի կտկտոցն այստեղ առավոտից մինչեւ գիշեր է լսվում: Oրերս են սկսել քնապարկ կարելը, պիտի հասցնեն ուղարկել առաջնագիծ։ Կարելու առաջարկն էլ հումքի հետ միասին բակի տղերքն են տվել։

«Եռագույնը» սոցիալական ձեռներեցության տնօրեն Մարգարիտ Ստեփանյանը մեզ պատմեց, որ իրենց կենտրոնում նախկինում շոր, էկո պայուսակներ, նույնիսկ որոշ ժամանակ առաջ դիմակներ են կարել։ Իրենց մոտ աղջիկներն ու կանայք կար ու ձեւ են սովորում, նաեւ աշխատում։ 

«Մի քիչ հպարտություն կա հոգուս խորքում, որ կարողանում ենք գոնե մի փոքր լումայով օգնել, որովհետեւ այնտեղ զարմիկներս են, եղբայրս...»,- Մարգարիտ Ստեփանյանը խոսքը չի կարողանում ավարտել հուզմունքի պատճառով։ Տարիներ առաջ՝ Արցախյան պատերազմի ժամանակ էլ եղբայրը կամավոր ռազմաճակատում էր, հիմա նորից է վերապրում այդ ամենը։

Կար ու ձեւ անողները սկզբում մտավախություն են ունեցել, սակայն թիմն աշխատանքից գլուխ հանել կարողացել է։

«Շատ լավ արդյունք ունենք՝ բավականին լավ հաստության ու հարմարավետ, որ մեր զինվորները կարողանան օգտագործել»,- նշեց Ստեփանյանը։

Դիմակներից ու շորերից հետո քնապարկ կարելը հեշտ գործ է համարում Լաուրան, որ մեզ հետ խոսելիս աչքը գործից չի կտրում։ Հաճույքով է կարում․ զինվորների համար է։

Աշխատանքն այստեղ բաշխված է, ամեն մեկն իր գործը գիտի, Լաուրայից քիչ հեռու Անահիտն է, ինքն էլ սրանից առաջ հագուստ կարճացրել է, այլ շորեր կարել, սակայն քնապարկին գործը չէր հասել։ Սկզբում դժվարացել է, հիմա արդեն սովորել է։ Այն կարելը պարտավորեցնող է համարում, շատ լավ պիտի կարեն, հավասար, որ հարմար լինի։

«Մեր հայրենիքի համար ամեն մի դժվարություն կհաղթահարենք, միայն թե մեր երեխաներն այնտեղ տաք անկյուն ունենան, կարողանան դիմակայել այս դժվարություններին»,- կարող կանանցից Ալինայի խոսքերն են: Ասում է՝ կաշխատեն, մինչեւ հոգնեն, բայց հոգնել չկա։

Սովորողներից ու աշխատողներից բացի, կամավորները՝ շենքի բնակիչները, եւս ցանկություն են հայտնել օգնելու։ Իրենց կարելու ձեւն առաձին ցույց չեն տվել, վերմակ կարել գիտեին, անցել են գործի։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ, իմանալով նախաձեռնության մասին, կարի մեքենա է նվիրել աշխատողներին, նվերն ընդունել են։

Ի դեպ, Մարգաիրտ Ստեփանյանին շատերը կհիշեն հեղափոխության ժամանակ դրոշ բաժանելիս։ Այժմ էլ մտածում է նորից դրոշներ կարել ու ուղարկել տղերքին, որ մեր տարածքներում դնեն։

Ավելի շատ կարել, իրենց ավելի կարեւոր զգալ այստեղ շատ են ուզում․ Ստեփանյանի խոսքով՝ մինչ օրս իրենց մոտ շատ կին է ներառվել ուսուցման եւ աշխատանքի պրակտիկայի։ Եթե իրենց աջակցող լինի, եթե մի փոքր ավելի մեծ տարածք ունենան, կարծում են՝ կարող են ամբողջ ֆաբրիկա աշխատեցնել։ Սիրով կըդնունեն նաեւ ցանկացած օգնություն՝ հումքից, աշխատուժից սկսած։

Տպել
2852 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում