Երկու ոտքն անդամահատված մեր մի հայրենակից զանգել, աղաչում էր, որ գնանք իր տնից գումար վերցնենք. վիրահայերից՝ Հայաստանին

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության եւ երիտասարդական կենտրոնում գործում է «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակ: 

Նախաձեռնության մեկնարկը տրվել է սեպտեմբերի 28-ից՝ ադրբեջանական ագրեսիայից ընդամենը մեկ օր անց։ Սակայն դրա մասին լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցով տեղեկություն է հրապարակվել միայն երեկ։

«Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակի պատասխանատուներից հասարակական գործիչ Լեւոն Չիդիլյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հազարավոր թբիլիսահայեր ներքին պայմանավորվածությամբ ու հեռախոսազանգերով են իմացել եւ իրենց աջակցությունը ցուցաբերել: Նրանից հետաքրքրվեցինք, թե հումանիտար օգնության հավաքագրումը «գաղտնի» կերպով իրականացնելու պատճառն ինչն է եղել։ Չիդիլյանը պատասխանեց՝ նպատակն այս էտապում Վրաստանում լարվածություն չառաջացնելն է եղել։ Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական համայնքը կարող էր այլ քայլերի դիմել։ «Ահավոր մեծ պրովոկացիոն դաշտ էր ստեղծվել այդ սկզբնական օրերին այստեղ, ամեն ինչ արվում էր, որպեսզի սրվեին հարաբերությունները հայ համայնքի ու վրաց պետության միջեւ, իսկ մենք օգնությունը հնարավորինս արագ տեղ հասցնելու գերխնդիր ունեինք, ավելորդ աղմուկ պետք չէր»,- ասաց նա։

Նախաձեռնության հիմնական աջակիցները թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչներն են․ մոտավորապես 3000 թբիլիսահայ է արդեն մասնակցել: «Շատ-շատ մարդիկ են միացել նախաձեռնությանը, բայց եղել են մարդիկ, որոնք ներդրումն անգնահատելի է։ Օրինակ, երկու ոտքերն էլ անդամահատված մեր մի հայրենակից զանգել, աղաչում էր, որ գնանք իր տնից գումարը վերցնենք։ Այնպիսի բաներ եղան այս օրերին, որ ուղղակի էլ ավելի է պարտավորեցնում մեզ»,- ասաց Չիդիլյանը՝ հավելելով՝ «Աջակցություն Արցախին» նախաձեռնության մեջ մեծ ներդրում ունի Վիրահայոց թեմի հոգեւորականությունը։

Հումանիտար օգնության գրասենյակում հավաքում են հիմնականում դեղորայք, բժշկական սարքավորումներ, նաեւ հագուստ։
«Ամենամոտիկը Հայաստանին Թբիլիսին է, մոտավորապես 5 ժամում մենք կարող ենք արագ ձեւով մեր օգնությունը տեղ հասցնել։ Մի շարք համայնքներում այդ գործընթացը կարող է ուշանալ, օրեր պահանջել, , բայց մենք արագ կազմակերպում ենք»,- ասաց նախաձեռնության պատասխանատուն։ Դրամահավաքի եւ հումանիտար օգնության հավաքագրմանը զուգահեռ համակարգման աշխատանք է տարվում`իրավաբանական ու տեխնիկական հարցերի շուրջ։ Արվում է ամեն ինչ, որ օգնությունը րոպե առաջ, առանց խնդրի հատի վրաց- հայկական սահմանը:

Լեւոն Չիդիլյանի խոսքով՝ ամեն առավոտ ճշտում են, թե կոնկրետ վայրում ինչի անհրաժեշտություն կա։ Ճշտում, թե բժշկական ինչ սարքավորումների եւ դեղորայքի տեսակների սակավություն կա, առաջնայինը ուղարկում են դրանք. «Մենք առաջին օրը դեղերի մեծ քանակի մեկ երկու ցուցակ ստացանք, գնեցինք, բայց հետո պարզվեց, որ այդ դեղերն այնտեղ կան։ Դրանք կոնկրետ մեկ շրջանում միայն չկային, դրանից հետո սկսեցինք գլոբալ աջակցությունից նաեւ լոկալ ձեւով աշխատել, եւ կոնկրետ հասցեատերերին ուղարկել»։

«Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը «Հայաստան Համահայկական հիմնադրամին» դեռ փոխանցում չի արել, հույս ունեն՝ հումանիտար աջակցության ծրագիրն ավարտելուց հետո բավականին մեծ գումար կմնա, որն էլ կփոխանցեն հիմնադրամին։
Լեւոն Չիդիլյանը երկար տարիներ եղել է «Հայարտունի» տնօրենը, երկու տարի է, ինչ հասարական կյանքում ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նշում է, որ պատերազմի լուրը լսելուց հետո բերել որոշակի գումար է նվիրաբերել ու կողքի քաշվելն իր կողմից դավաճանություն համարել։ «Վստահ ենք, որ հաղթելու ենք եւ անպայման մի բան եմ ուզում նշել ի լուր աշխարհի՝ այն գինը, որը վճարում են սահմանին կանգնած մեր տղաները՝ Հայաստանի պետականության եւ հայ ազգի ապագայի համար՝ անգնահատելի մեծ է մեր եւ ողջ աշխարհի հայության արածի հանդեպ։ Եթե հանկարծ մեր տղաներն ու աղջիկները Հայաստանում թուլանան ուրեմն վտանգված է ամբողջ հայ ժողովուրդը», -ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե այս օրերին հայությունը բազմիցս քննադատեց հարեւան Վրաստանի անտարբերությունը, հասարակական գործիչը նկատեց․ «Վրաստանը լինելով տարածաշրջանում մի երկիր, որտեղ բնակեցված են մեծ թվով ադրբեջանցիներ ու հայեր (Քվեմո քարթլիում՝ ադրբեջանցիներ, Ջավախքում՝ հայեր), այլ կերպ չէր կարող։ Միակ գրագետ եւ ճիշտ քայլն այս պարագայում չեզոքությունն էր։ Հայաստանին էլ ձեռնտու է կայուն հզոր Վրաստան, ոչ թե խառնաշփոթ, որն այստեղ կարող է առաջանալ հաշված րոպեների ընթացքում»։

Լեւոն Չիդիլյանը համոզմունք հայտնեց՝ այսօր սահմանին կանգնած մեր տղաներն ապահովում են ապագա Վրաստանի հզորությունը․ «Վրացի քաղաքագետներն էլ են այս ամենը քաջ գիտակցում։ Հիմա, Արցախում - Հայաստանում միայն լոկալ խնդիր չէ որ լուծվում է, այնտեղ լուծվում է այս տարածաշրջանի քրիստոնյա մշակույթի հարցը։ Մեր հաղթանակը ծառայելու է նաեւ Վրաստանի հետագա զարգացմանը»։

Տպել
6859 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)