ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զորակոչված և կամավորագրված անձանց աշխատատեղերը պահպանելու նախագիծը

09/10/2020 schedule15:05

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պահպանել կամավորագրված և զինվորագրված անձանց աշխատավարձերն ու աշխատատեղերը:  

Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ առաջարկվող նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ կապված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերին:

Տիգրանյանն ընդգծեց, որ ներկայիս աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է միայն պարտադիր զինծառայության հետ կապված դեպքերը, իսկ զորահավաքների և ռազմական դրության դեպքում հայտարարվող զորակոչի հետ կապված կարգավորումներ չկան:

Այս օրինագծով առաջարկվում է. 

• հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը). 

• Գործատուի կողմից աշխատողի վարձատրությունն իրականացվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: Այս պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորումը նշված ժամանակահատվածում հավելյալ վարձատրություն նախատեսող դրույթ է, քանի որ այն վերաբերում է այն դեպքերին, երբ աշխատողի համար վարձատրություն օրենքով արդեն իսկ նախատեսված է, սակայն ոչ գործատուի կողմից:

• Օրենսգրքի գործող կարգավորման համաձայն՝ աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: Սակայն հարկ է նկատել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարված լինելու դեպքում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի՝ օբյեկտիվ անհրաժեշտություն կարող է լինել նշված մարմինների եւ կազմակերպությունների՝ արձակուրդում գտնվող աշխատողներին արձակուրդից հետ կանչելը: Ուստի այս պարագայում առաջարկվում է օրենսգրքում սահմանել նշված հարաբերությունների համար օրենսգրքում նախատեսված կարգավորումից այլ կարգավորում՝ մասնավորապես սահմանելով, որ վերոնշյալ մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման շրջանակներում ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները՝ առաջարկվում է նաեւ նախատեսել, որ վերոնշյալ դեպքում արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:

Հերիքնազ Տիգրանյանը նաև նշեց, որ օրինագծի որոշ դրույթներ ունեն հետադարձ ուժ: «Այն, որ այդ ժամանակահատվածում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից, վարձատրվում են, և դա հաշվարկվում է աշխատանքային ստաժ, այդ դրույթները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա»:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ պատգամավորները գրավոր առաջարկներ ներկայացնելու համար 3 ժամ ունեն, որից հետո գլխադասային հանձնաժողովը ևս 3 ժամ կունենա քննարկման համար, ինչից հետո էլ տեղի կունենա երկրորդ ընթերցումը:

Տպել
1093 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն