Նախորդ ամսվա համեմատ կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերը ավելացել են ավելի քան 3 անգամ

Պատերազմն այսօր ընդգրկել է մեր երկրի ամեն անկյուն, դրանում մաս ունի ամեն հայ, մեր երկրի ամեն քաղաքացի։ Ու այսօր մեր երկրում սահմանին կռվող զինվորներին, թե նրանց համար բաճկոն կարող կանանց, վճռական որոշումներ կայացնող ռազմաքաղաքական ղեկավարության, թե օրվա դասը հայրենասիրությամբ համեմող ուսուցչին, հացթուխին, թե լրագրողին անհրաժեշտ է ամուր լինել՝ արհավիրքին դեմ-հանդիման կանգնելու, զորեղ լինել՝ մարտական ու թիկունքի առաջադրանքները կատարելու համար։ Իսկ դրա համար կարեւոր է առողջ լինելը։

Այսօր աշխարհում շարունակում է նենգաբար շրջել անկանխատեսելի զարգացմամբ, անպատկերացնելի բարդություններով ուղեկցվող չարիքը՝ Covid-19-ը, եւ թեպետ նվազող մահաբերությամբ, բայց շարունակում է սպառնալ մարդկությանը: Հայաստանում պատերազմով պայմանավորված, մոբիլիզացիոն շարժի մեծացմանը զուգընթաց, բնականաբար, այն հիմա տարածվում է առավել արագ: Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակի տարածման տեմպն արագացել է գրեթե կրկնակի: Եթե սեպտեմբերի սկզբին թեստավորվող մարդկանցից հաստատվում էր, որ վարակակիր է 5-7 տոկոսը, ապա նախորդ շաբաթվա տվյալներով այդ ցուցանիշն անցել է 16 տոկոսը:

Հուլիսին կրճատված ցուցանիշները, որ վերջապես վարակակիրների տոկոսը իջեցրել էին միանիշ թվերի, նորից արագընթաց բարձրանում են: Եթե ապրիլին պարզվում էր, որ ամեն 100 թեստավորվողից վարակակիր է մինչեւ 14-ը, մայիսին՝ մինչեւ 35-ը, ապա հուլիսից թվերը նվազել էին, օգոստոսին՝ իջել մինչեւ 13, սեպտեմբերի կեսերին՝ մինչեւ 5, իսկ հիմա պարզվում է, որ 100 հետազոտվողից ավելի քան 16-ն է վարակակիր: Ամփոփելով թվերը շաբաթ առ շաբաթ՝ ուշադրություն դարձնենք այն տոկոսային հարաբերությանը, որ առկա է կատարված թեստերի եւ դրական հաստատված դեպքերի միջեւ, քանի որ հենց դա է վարակի տարածման ցուցանիշը:

Այսպես. մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարված 411 թեստի 6.8 տոկոսն է դրական եղել, մարտի երկրորդ կեսին կատարված 2743 թեստի՝ 19.8 տոկոսը: Ապրիլն անձրեւառատ էր, մարդիկ շատ չէին դուրս գալիս տներից եւ շփվում միմյանց հետ, հաստատված դեպքերի տոկոսն էլ բավական փոքր էր: Մայիսից այն սկսեց սրընթաց աճել: Բարձրակետը հունիս-հուլիսին էր՝ 27-34 տոկոս, հետո սկսեց դանդաղ նվազել եւ օգոստոսի վերջին հասավ 9 տոկոսի: Սեպտեմբերի առաջին շաբաթներին տոկոսն էլ ավելի նվազեց, սակայն հարկ է նկատել, որ դրանում դեր ուներ այն հանգամանքը, որ ոչ միայն, ըստ անհրաժեշտության կամ ախտանիշների էր կատարվում թեստավորումը, այլ համատարած թեստավորվում էին ուսուցիչները, ուսումնական հաստատությունների անձնակազմերը՝ նախապատրաստվելով ուսումնական տարվա մեկնարկին: Կատարվող թեստերի թիվն այս շրջանում մեծացավ 1.5-2 անգամ, հաստատված դեպքերի ցուցանիշը փոքր էր:

Վերջին երկու շաբաթներին՝ ուստարվա մեկնարկից հետո էլ, թեստավորումների թվերը չեն փոքրացել (շաբաթական ավելի քան 20 հազար են). հիշեցնենք, որ այդ թվերի՝ առավել մեծ լինելը վկայում է վարակի տարածման ներկայացվող ցուցանիշների՝ իրականին առավել մոտ լինելու մասին: Եվ փաստորեն, ցավոք, կատարված թեստերի մեջ ավելի ու ավելի մեծ տոկոս են կազմում դրական հաստատված դեպքերը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ի տվյալներով հաստատված դեպքերի թիվը 672 է, մահացել է 5 մարդ: Փաստացի բուժվողներն այս պահին 7348-ն են: Մինչ այս կորոնավիրուսից մահվան դեպքերը պաշտոնական տվյալներով 995-ն են, 302-ն էլ՝ այլ պատճառներով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը հաղորդեց, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 284 հիվանդի վիճակն է ծանր, 73-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 40-ին միացած է թոքային օդափոխության սարք: Նա նշեց, որ մայիս-հունիսին, երբ կորոնավիրուսի տարածումը Հայաստանում բավական մեծ թվեր էր գրանցում, վարակակիրների սպասարկումն իրականացնում էր 20 բուժհաստատություն: Վարակի տարածման ցուցանիշների նվազմանը զուգընթաց հաստատություններից 8-ը վերադարձվեցին իրենց նախկին գործառույթներին, իսկ 12-ը շարունակում են սպասարկել միայն կորոնավիրուսով հիվանդներին, որոնք ունեն հիվանդանոցային բուժման կարիք: Թեթեւ ծանրության եւ անախտանիշ հիվանդները շարունակում են բուժվել տանը: «Ըստ անհրաժեշտության՝ եթե տեսնենք, որ թվերն ավելանում են, կորոնավիրուսով հիվանդների բուժմանը կտրամադրվեն նաեւ այլ հիվանդանոցներ, որ մահճակալային ֆոնդը բավարարի: Այս պահին դրա կարիքը չկա»,- ասաց Բաբախանյանը:

Նա կրկին կոչ արեց հանրությանը պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, հաճախ լվանալ եւ ախտահանել ձեռքերն ու միմյանցից պահպանել սոցիալական հեռավորություն՝ հիշեցնելով, որ այս պահին առողջապահական ոլորտը պայքարում է երկու ճակատով՝ բուժելով պատերազմի հասցրած վերքերն ու դիմագրավելով աշխարհը պատուհասած եւ դեռ սպառնալիք մնացող վարակի դեմ:

Աժ պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, էյֆորիայի մեջ չընկնենք ու Էդ անտեր կորոնավիրուսի մասով էլ կանոնների պահպանության մասին չմոռանանք։ Առողջապահական համակարգը պետք չէ հավելյալ ծանրաբեռնել»:

Իսկ փոխվարչապետ, ամիսներ շարունակ կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները համակարգող պարետ Տիգրան Ավինյանն առավել հանգամանալից էր անդրադարձել վարակի տարածման հետեւանքով հավանական սպառնալիքին՝ հիշեցնելով, որ առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը։ Նա մտահոգությամբ նշել է, որ վերջին օրերին մենք ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ, եւ եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար: «Արդյունքում ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման: Մեր բժիշկներն արդեն քանի ամիս է՝ աշխատում են 24/7 ռեժիմով»,- հիշեցրել է նա՝ խնդրելով, հորդորելով ու պահանջելով անել ամեն ինչ՝ չվարակվելու համար:

Ամփոփելով նշենք, որ աշխարհում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակ է հաստատվել մոտ 35.8 մլն մարդու մոտ, ապաքինվել է մոտ 25 մլն-ը, մահացել՝ ավելի քան 1 միլիոնը: Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 7.5 մլն ցուցանիշով, երկրորդը Հնդկաստանն է՝ 6.8 մլն, երրորդը Բրազիլիան՝ 4.9 մլն վարակակիր ցուցանիշներով:

Իսկ դուք առողջ եղեք, ձեր առողջությունը պետք է մեր երկրին:

Տպել
1315 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում