ՀՀ-ն կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱԳ նախարարների հայտարարությունը՝ բնակչության թիրախավորման մասին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարության վերաբերյալ, որում դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:

Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Տպել
980 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ

Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

41-ամյա Արմինկայի նոր ֆոտոշարքը

Ինչու է ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ՆԳՆ-ն նոր սարքեր է ձեռք բերել. կարևոր լուր՝ ճանապարհային անվտանգության ապահովման առումով

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, քամու ուժգնացում

Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

Այսօր ՔՊ վարչության նիստ նախատեսված չէ

Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Ես նրան վռնդել եմ արվամոլության համար. Գասպարյանը դատարանում խոսել է «Դոգի» մասին

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին

Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ (տեսանյութ)

Օրերս ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը գործուղվել է Գերմանիա

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Արտերկրում ապրող հայ պատանիները երազում են զարգացնել հայկական ֆուտբոլը․ Արշակյանը ԱՄՆ-ում է

ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից նոր բուժառուներ են տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ

«Ես երբեք չեմ մոռանա». Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ճամփորդությունից

Քննարկվել են Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և Հյուսիս-հարավ միջանցքի աշխատանքները

Չկա ավելի հաճելի երևույթ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հաստատվել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում

Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար. Սաֆարյանը՝ Կարապետյանին

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է ՀԷԿ-ի տրանսֆորմատորների ռելսուղու վերանորոգման մրցույթի հայտեր

Էդուարդ Սպերցյանը՝ Իտալիայի «Միլանի» և Ֆրանսիայի «Մարսելի Օլիմպիկի» ուշադրության ներքո

Երևանի բոլոր պոլիկլինիկներն ու Շտապ օգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է գույքը, դաստիարակչուհու հետ միասին կաշառքներ ստացել

Պապիկյանը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, առաջնագծի կահավորումը. հանդիպում ԶՈՒ-ում

«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի կալանքը կմնա անփոփոխ

Աճել է արդյունաբերության և առևտրի ծավալը. հրապարակվել են փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները

Կարևոր. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

«Դադարեցրե՛ք շրջափակումը». հաջակցություն Արցախի՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ պաստառ է պարզվել

Դոնֆրիդը Բայրամովին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական շարժերի կապակցությամբ

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել

ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին

Իրավաբանական անձինք կարող են պետռեգիստրի ծառայություններից օգտվել Հայփոստի բաժանմունքներում ևս

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

Բրյունետի հոլովակը դիտումների քանակով «Յութուբ»-ում երկրորդն է

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն