Հրթիռն ընկավ շենքին այնքան մոտ, որ հիվանդանոցը դղրդաց․ կարող էր հարվածել հենց շենքին․ Արսեն Թորոսյան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում կայացած ասուլիսում այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ բժշկական ենթակառուցվածքները, և այն էլ այնպիսի զինատեսակներով, որ արգելված են: Նա ներկայացրեց մի նմուշ՝ ընդգծելով, որ այդպիսի բեկորներ Արցախի մայրաքաղաքում ամենուր են:

«Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Արցախի տարածքում սրված ռազմական իրավիճակի հետևանքով ունենք բազմաթիվ վիրավորներ ու զոհեր թե՛ ռազմական անձնակազմի և թե՛ քաղաքացիական բնակչության շրջանում: Ես ինքս երեկ ուշ երեկոյան եմ վերադարձել Ստեփանակերտից. դա վերջին օրերի իմ երրորդ այցն էր. Ստեփանակերտը գտնվում էր ամբողջությամբ ռմբակոծության տակ, և որևէ տարբերություն չկար այդ հրթիռների թիրախների առումով. դրանք թե՛ քաղաքում գտնվող միգուցե ռազմական օբյեկտներն էին և թե՛ քաղաքացիական, ինչը փաստացի խափանում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը:

Ամբողջությամբ մոբիլիզացված բժշկական համայնքը և Հայաստանից նրանց օգնության մեկնած գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու հնարավորությունից, քանի որ Ստեփանակերտը կամ այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի կամ ռմբակոծության տակ, և նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն: Ավելին ասեմ՝ ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ, այնքան մոտ, որ հիվանդանոցը դղրդաց հրթիռային հարվածից, որը մեծ հավանականությամբ կարող էր հարվածել հենց հիվանդանոցին և ոչ թե ընկնել դրա մոտ: Եվ կա բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն, որ, տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական մտադրությունները, չի բացառվում, որ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքներին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ:

Ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին, արգելված զինատեսակներով հարվածում են ամեն ինչի, և նույնիսկ երբ մեքենայով տեղափոխվում ես, ականատես ես լինում նման իրավիճակի՝ քանդված բնակելի շենքեր, հողին հավասարեցված տարբեր ենթակառուցվածքների շինություններ, ինչը կրկին համարում ենք անթույլատրելի, հատկապես նման արգելված զինատեսակների օգտագործմամբ»,- ասաց Թորոսյանը:

Ամփոփելով ԱՆ նախարարը նշեց, որ առողջապահական ողջ ռեսուրսները այժմ կենտրոնացված են բանակի սպասարկման համար, և այս պահին հիմնական տարանցիկ կետն է Գորիսը. «Մինչև վերջ պայքարելու ենք ու հաղթելու ենք»,- նշեց նա:

Տպել
1549 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան