Զանգահարեցի, ասացի՝ վեր կաց, գնում ենք մեր հերոսի տուն․ Արցախի նոր հերոսների մասին պատմում են ծնողներն ու ուսուցիչները

Դպրոցներում արդեն նոր հերոսների, նրանց սխրագործությունների ու ճկուն քայլերի մասին են պատմում աշակերտներին: Արդեն հերոս նախկին դպրոցականները տարիներ առաջ այդ նույն նստարաններին նստած լսում էին Արցախյան, ապրիլյան մարտերին հերոսացած անձանց մասին: Ուսուցիչները վստահ են. հայ մայրերը նորից հերոսներ են ծնում:

Էդգար Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ

Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցի բակում այսօր կանգնած աշակերտուհիների զրույցի թեման համապատասխան էր երկրում տիրող տրամադրությանը. ուզում են զենք վերցնել ու գնալ սահման: Նույն դպրոցում է սովորել նաեւ Արցախում 10 տանկ խոցած եւ Արցախի հերոսի կոչման արժանացած Էդգար Մարկոսյանը:

«Էդգարին ճանաչո՞ւմ եք»,- հարցնում ենք՝ մոտենալով աշակերտուհիներին: Ի պատասխան գոհ ժպիտն է դեմքներին․ անձամբ չգիտեն, բայց լսել են հերոսի մասին: «Մեր դպրոցի ուսուցիչներից մեկի տղան է»,- պատասխանում են աղջիկները:

Արդեն դպրոցի ներսում Էդգարին առաջինը հենց ֆրանսերենի ուսուցչուհին՝ նրա մայրն է ներկայացնում՝ որպես իր որդու։ Որպես աշակերտի չի կարող, անաչառության համար տղային ինքը դաս չի տվել:

Էդգարը, մոր պատմելով, շատ շուտ փոխհարաբերության մեջ մտնող է, շփվող: Դպրոցը գերազանց է ավարտել, հետո արդեն անվճար ընդունվել համալսարան, ավարտելուց հետո էլ ընդունվել է մագիստրատուրա ու մեկնել ծառայության:

«Տարիների ընթացքում իմ հարազատ երեխային, որին սնել, պահել, մեծացրել եմ, ամեն անգամ նոր կողմով բացահայտում եմ»,- նշեց մայրը՝ Անահիտ Սարիբեկյանը, պատմելով, որ այն ժամանակ, երբ մեր հերոսը փոքր էր, շատ էր սիրում զինվորական համազգեստը, գլխարկը դնում էր գլխին ու ման գալիս:

Այս պատերազմի ժամանակ Էդգարի հերոսությունների մասին տանը ոչինչ չեն իմացել, զանգել է ասել՝ ինքը հեռու է, չանհանգստանան, դուխով լինեն:

Մայրը հեռուստացույցով ու համացանցից չի իմացել 10 տանկ խփելու մասին, իր ծանոթներից մեկն է զանգել, շնորհավորել հերոսի կոչման համար: Հեռախոսով խոսելիս շփոթված ասել է.

«Էդ ի՞նչ ես ասում, ի՞նչ, էդգարն ի՞նչ է արել, որ ազգային հերոս է»,- ու այդ պահին ուղեղս գնաց մարտի դաշտ՝ այն տարածություն, որտեղ ինքը կրակում է այդ տանկերին, ես շոկի մեջ ընկա»,- նշեց մայրը, որն այսօր էլ դեռ շոկի մեջ էր, խոսում էր, բայց մտքերով հեռու էր:

Մեզ հետ զրույցում հերոսի լավ հատկանիշների մասին պատմում էր նրա դասղեկը՝ Կարինե Դավթյանը:

«Ես հիշում եմ, երբ պատմության դասեր էի ներկայացնում, աչքերից երեւում էր՝ ինքը սպասում է՝ երբ է գնալու կռվի: Ռազմագիտության դասերին տեսել եմ՝ ինչ արագությամբ էր այդ ավտոմատը քանդում, հավաքում»,- նշեց դասղեկը:

Լեզվի եւ գրականության ուսուցչուհի Օվսաննա Վարդանյանն էլ պատմեց, թե Էդգարը ոնց է մաքուր գրել, ոչ մի բիծ տետրի մեջ չի եղել: Նրա խոսքով՝ խելացի լինելուց բացի, հետաքրքիր մտածողություն ունի, ամեն ասածի հետ չէ, որ կարող է համաձայնել:

Ուսուցիչները հրճվանքով են նշում. դպրոցում ժամանակին ասում էին Անահիտի տղան, հիմա ասում են՝ Էդգարի մաման:

Դավիթ Գրիգորյան. խոցել է 15 տանկ եւ 1 ՀՄՄ

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը, երբ իմացել է, որ դպրոցի շրջանավարտը Արցախի հերոս է, միանգամից իրենց նախկին աշակերտի դասղեկին է զանգել:

«Զանգահարեցի ու ասացի՝ վեր կաց, գնում ենք մեր հերոսի տուն, հերոսական Սարդարապատի հերոս քաջորդու տուն»»,- մեզ պատմեց տնօրեն Կարինե Սմբատյանը:

Տանը Դավիթի ծնողները շփոթված, հուզված են եղել, չեն հասկացել՝ ինչ է կատարվում: Մայրը նույնիսկ չի իմացել, որ որդին կռվին մասնակցում, տանկ է խփում:

Տղայի մասին խոսելիս տնօրենը միանգամից սկսեց թվարկել բոլոր դրական կողմերը՝ լավ ընտանիքից է, կարատեի խմբակ է գնացել, մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներից մեկն է, շատ լավ է սովորել ու եղել գերմաներենի ուժեղ խմբում, անկարգություններ էլ չի արել:

«Դպրոցում լավ շախմատ էր խաղում, շատ համեստ եւ տրամաբանող աշակերտ էր, իրեն այնտեղ շատ օգնել է իր տրամաբանությունը»,- նշեց նա:

Սմբատյանը մի քանի անգամ շեշտեց՝ որքան հպարտ են իրենց շրջանավարտով ու հույս հայտնեց, որ ծնողների աչքերին միայն երջանկության արցունքներ լինեն, որ մեր բոլոր տղաները գան, հասնեն իրենց ծնողներին:

Յուրա Ալավերդյան. խոցել է 9 տանկ եւ 1 ավտոտեխնիկա

Երեւանի թիվ 150 դպրոցի տնօրենին, երբ խնդրեցինք մի քիչ պատմել այս դպրոցի շրջանավարտ հերոսի մասին, միանգամից շեշտեց՝ Յուրան 1-9-րդ դասարանում եղել է գերազանցիկ: Հետո արդեն ավելացրեց մնացած դրական հատկանիշները՝ աշխատասեր, պատրաստակամ, գրագետ:

Տնօրեն Մանիկ Հայրապետյանը հիշեց, որ երբ Յուրան ավարտել էր դպրոցը, փոքրամարմին էր, հաջորդ սեպտեմբեր, երբ եկել է ուսուցիչներին տեսնելու, նկատել են, որ նա էլ նախկինը չէ։ «Ասացի՝ այ տղա ջան, էս ինչքան ես փոխվել։  Ժպտաց, ծիծաղեց։ Հենց հարց ես տալիս, ժպտում է»:

Հայրապետյանի խոսքով՝ Յուրան համեստ տղա է, գործն անում է ու ոչինչ չի ասում: Բացի գերազանցիկ լինելը, լավ ֆուլտբոլ է խաղում՝ եղել է Ալաշկերտի պատանիների խմբում. «Միշտ մեդալներով են հետ եկել երեխաները»:

Սովորելու ժամանակ բոլոր միջոցառումներին մասնակցել է, ավելին՝ հաստատությունում ինչ աշխատանք պետք էր լինում, անում էին տղաներով:

Տնօրենը խոսեց նաեւ զինվորի ընտանիքի մասին՝ շեշտելով, որ հիանալի ընտանեկան դաստիարակություն է ստացել տղան, Յուրայի մայրն էլ, որ ժամանակին գնում էր դպրոց, միշտ լուռ ու մունջ էր, ինչպես որդին:

Այդ օրը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է հերոսի կոչում շնորհելու լուրը, տնօրենը հեռուստացույցի առաջ գամված է եղել: Լուրը լսել է ու միանգամից հայտնել ուսուցիչներին, ասել, որ Յուրան ինչպես այն ժամանակ էր անակնկալեր անում, Ուսուցչի տոնին ավելի մեծն է արել:

Տնօրենի կարծիքով՝ շրջանավարտի կատարած սխրանքն իրենց համար ամենամեծ գնահատականն էր. աշխարհի ամենամեծ ծաղկեփունջը, որ ստացան:

Նա շնորհակալություն հայտնեց զինվորի ընտանիքին ու երկրի բոլոր ուսուցիչներին․ «Մեր առյուծածին մայրերը մեզ են նվիրում իրենց առյուծներին, մենք էլ իրենց ավելի հզոր առյուծ դարձրած ուսումնական հաստատություններից ուղարկում ենք մեր երկրի կառուցման համար»:

Դավիթ Ղազարյան. վարել է մարտը ոչ մի քայլ նահանջ սկզբունքով

Հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Դավիթ Ղազարյանը սովորել է Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում։ Կրթական հաստատության տնօրեն Ալվարդ Պապոյանը մեզ հետ մեծ ցավով էր խոսում, բայց խոստովանում, որ նաեւ մեծ հպարտությամբ է լցվում, որ այսպիսի սերունդ են դաստիարարակել:

Նա պատմեց, որ Դավիթն իրենց դպրոցի արդեն երկրորդ հերոսն է, որ նահատակվել է Արցախում: Առաջինը՝ Անդրանիկ Զոհրաբյանը, ապրիլյան պատերազմի մասնակից, հերոս է, որի անունով դպրոցում նաեւ դասասենյակ կա:

Խոսելով Դավիթի մասին՝ նշեց, որ լավ էր սովորում բոլոր առարկաները, թեեւ հումանիտար առարկաները՝ ավելի: Սիրում էր հայոց պատմությունն ու հայ գրականությունը, ռազմագիտությունն ու ֆիզկուլտուրան: Վերջին երկու առարկաների սպորտային միջոցառումներին էլ հաճախ մասնակցում էր:

«Դավիթը շատ զուսպ, համեստ, կազմակերպված տղա էր: Իր տարիքի երեխաներից տարբերվում էր: Իրեն նայողը երբեք չէր պատկերացնի, որ այդքան կարողությունների տեր էր»,- պատմեց տնօրենը:

Ինչպես հավելեց, կամքի ուժ ուներ, ու եթե երեւէ խնդիր կար, օրինակ, տղաների հետ կապված, կարողանում էր իր զուսպ ու կազմակերպված բնավորությամբ հարցերը կարգավորել:

Դավիթը մասնակցել էր նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմին ու պարգեւի արժանացել:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արցախի հերոսի» կոչմանն է արժանացել 5 հոգի: Նրանցից չորսը Հայաստանի դպևոցների շրջանավարտներ են, մեկը՝ Արցախի։ Գնդապետ Սերգեյ Շաքարյանի մասին չենք կարողացել զրուցել՝ հաշվի առնելով այս պահին Արցախում տիրող իրավիճակը։ 

Նա Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Այս պատերազմի ժամանակ կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ:

Հիշեցնենեք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ որոշում է կայացրել 5 նոր հերոսների դպրոցներին պարգեւատրել ԿԳՄՍՆ ոսկե մեդալներով:

Տպել
4628 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան