Պետք է թույլ տալ, որ պատերազմող Արցախից Հայաստան տեղափոխված երեխան ընտրի՝ գնա՞լ այստեղ դպրոց, թե՞ չէ․ հոգեբան

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում փլատակների են վերածվել բազմաթիվ տներ ու շենքեր, անօթևան են մնացել տասնյակ ընտանիքներ: Անդադար հրետակոծվող ու ռմբահարվող բնակավայրերում մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են ապաստարաններում, և որքան էլ շատ լինեն անհարմարությունները, դժվար լինի կազմակերպել առօրյա կրթությունն ու աշխատանքը, հեռանալ հայրենի բնակավայրից չեն կամենում: Ոմանք էլ, սակայն, նախընտրում են երեխաներին տեղափոխել Հայաստան՝ մայրիկների կամ դասղեկների հետ՝ առավել հանգիստ ու ապահով պայմաններում պատերազմի հաղթական ավարտին սպասելու:

Հայաստանում ջերմորեն ընդունված արցախցի փոքրիկներին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դիմել ցանկացած դպրոց՝ բնակության վայրին մոտ, հարմար, և շարունակել դասընթացը: Արցախցիները, սակայն, վստահ են, որ հաղթանակը միայն օրերի խնդիր է, և ամեն երեկո պառկում են քնելու՝ հույսով, որ վաղը կվերադառնան իրենց տուն, իրենց դպրոց: Այդուհանդերձ, մենք լսել ենք ԿԳՄՍՆ-ի առաջարկի մասին մանկական հոգեբանի մասնագիտական տեսակետը:

Դպրոցահասակ երեխաների համար ներկայացված այս առաջարկը ցանկալի է, որ միանշանա՞կ ընդունեն ծնողները, թե՞ որոշակի հոգեբանական տիպի երեխաների համար առավել ճիշտ է խուսափել այս կարճ ժամանակահատվածում ևս մեկ փոփոխությունից, նոր միջավայր մտնելը, նոր ընկերական հարաբերություններ ձևավորելն հիմա առավել դրակա՞ն, թե՞ ստրեսային կարող է լինել. «Հայկական ժամանակի» այս հարցերին է պատասխանել Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, «Բանալի» ընտանիքի կենտրոնի տնօրեն Նարինե Իսրայելյանը: Նա առանձնահատուկ կարևորում է, որ հիմա արցախցի երեխաների հետ ծնողները, շրջապատի մյուս մեծահասակները, անհրաժեշտության դեպքում նաև՝ մասնագետները տանեն ճիշտ աշխատանք, որպեսզի հետագայում թշնամու այս հանկարծակի հարձակման էմոցիոնալ ազդեցության հիմքի վրա լուրջ խնդիրներ չմնան:

- Տիկին Իսրայելյան, ես երկու մայրիկի հետ եմ խոսել, որ չեն ուզում երեխաները հաճախեն մոտիկ դպրոցը, քանի որ վստահ են, որ մեկ-երկու օրից Արցախ են վերադառնալու: Ըստ Ձեզ, թեկուզ կարճ ժամանակով, ավելի ճիշտ չէ՞, որ երեխաները հաճախեն նոր դպրոց:

- Հիմա կա առաջարկ՝ Հայաստան տեղափոխված երեխաների առօրյան հետաքրքրացնել, կազմակերպել այնպես, որ իրենք կարողանան իրենց լավ զգալ և որոշակի մթնոլորտից դուրս գան դեպի հանրային շփումները, առօրյայով ապրեն, սակայն այդ առաջարկից օգտվելու առումով մենք պիտի վստահենք իրենց ցանկությանը: Այն երեխաները, որ կուզեն մայրիկի հետ մնալ տանը, ապա նրանց թույլ տանք մնալ տանը՝ իրենց համար տանը խաղալիքներով-գրքերով փորձենք ստեղծել այն միջավայրը, ուր կկարողանան տարիքին համապատասխան զբաղմունքով կտրվել մայրիկի անհանգստություններից, մտահոգություններից՝ սահմանի մասին լուրերից, շուտ վերադառնալու ցանկության վրա կենտրոնանալուց: Տեսանելի է, որ նման դեպքերում մայրիկները հակված են լինում այստեղ մնալ մի փոքր ժամանակ, չհիմնավորվել: Այս դեպքում այն երեխաները, որ իրենց ավելի ապահով ու լավ կզգան մայրիկի հետ, պիտի մնան մայրիկի հետ, իսկ այն երեխաները, որ ցանկություն կունենան դուրս գալ, մանկական որևէ հաստատություն հաճախել, ապա իրենց համար անպայման պետք է կազմակերպել այդ ամենը՝ այգիները, մանկական կենտրոն հաճախելը, այն բոլոր վայրերը, ուր իրենք կկարողանան ունենալ այնպիսի առօրյա, որ իրենց կոգևորի:

- Երեխաներն անընդհատ զգում են «պատերազմ» անունով հրեշի ներկայությունը՝ մայրաքաղաք Երևանում լինի, թե Մարտակերտի ապաստարաններում: Ինչպե՞ս խոսել նրանց հետ պատերազմի մասին:

- Կարծում եմ պատերազմը և երեխաները երկու անհամատեղելի հասկացություն են: Հոգեբանական առումով մենք ոչ մի դեպքում չենք կարող երեխային բացատրել, թե դա ինչ է, և ինքն ինչպես պիտի դիմակայի՝ ըստ տարիքի: Որովհետև իր տարիքի կարողությունների և հմտությունների մեջ չի մտնում այդ տարիքում դիմակայելու կարողությունը: Այն պետք է ձևավորվի ավելի մեծ տարիքում՝ ընդունելով, որ դա ինքնին վատ առիթ է, բայց պետք է կարողանալ դիմակայել այդ վատ առիթին: Իսկ փոքրերի դեպքում աշխատում ենք ուղղակի շեղել իրենց: Իհարկե, իրենք մայրիկի անհանգստությունը տեսնելով՝ հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ իրենց շուրջը, վատ է, բայց այս դեպքում առավել ևս պետք է կարողանանք համապատասխան հետաքրքիր զբաղմունքով լցնել օրը: Ես հանդիպել եմ երկու երեխա ունեցող մի հղի մայրիկի, որ շատ շուտով պիտի ունենա իր երրորդ բալիկին. ասում էր՝ մենք շուտով պիտի վերադառնանք: Նրանց ցանկությունն է «պայմաններին դիմանանք, միայն թե շուտ տուն վերադառնանք»:

- Ե՛վ Արցախի ապաստարաններում ապրող մայրիկների ու երեխաների, և՛ այստեղ տեղափոխված երեխաների համար կյանքը դուրս է եկել իր բնականոն հունից, և իրենք մեծերի հետ անընդմեջ հետևում են սահմանի լուրերին: Դա բնական է, բայց գուցե վտանգնե՞ր ունի պատերազմի մասին լուրերի այսպիսի խտությունը երեխաների առօրյայում:

- Բոլոր իրավիճակներում՝ որքան էլ իրավիճակը վատը լինի, մարդուն բնազդով տրված է ինքնապաշտպանվելը: Եվ այս դեպքում էլ, եթե երեխաներին մենք պիտի պաշտպանենք, ապա պետք է օգնենք ձևավորել այդ պաշտպանությունը: Անընդհատ վատի մասին խոսել, բացասական էմոցիաներ տալ չի կարելի, քանի որ իրենք չեն պատկերացնի՝ ինչ անեն, և դա կձևավորի խուճապ իրենց մոտ: Եթե երեխաների մոտ չենք կարողանում բացասականի մասին չխոսել, այս տեղեկատվությունն էլ ազդում է մեզ վրա, էմոցիոնալ ենք արձագանքում, ապա պետք է անպայման պատրաստ լինենք հետո երեխաներին ասել՝ բայց հիմա եկեք այսպես անենք, որ իրավիճակը այսպես տանենք: Օրինակ, լսեցինք վատ, ծանր իրավիճակի մասին, իսկ հիմա եկեք լավ բաները հիշենք, եկեք երգ լսենք՝ ազգագրական, ռազմահայրենասիրական: Հիմա, օրինակ, մեր ազգագրական երգերը հնչում են նաև այն միջավայրերում, ուր դրանք նախկինում ուղղակի չէինք կարող պատկերացնել: Պետք է նաև մեծերը երեխաների հետ զբաղվեն ինչ-որ բանով, որ կարողություն է ձևավորում:

- Կարելի՞ է, օրինակ, երեխային ասել՝ ֆիզիկա պարապիր, որպեսզի վաղվա մեր ռազմարդունաբերությունը զարգացնողներից մեկը լինես:

- Եթե դեռահաս է, կարելի է նաև դա. փորձել նորարարություն անել՝ օգտագործելով ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության գիտելիքները, անընդհատ ասել. «Արի, սովորենք, որովհետև ինչքան խելացի լինենք, այնքան ուժեղ կլինենք: Տեսանելի է, որ հաղթում է խելացին»: Անպայման պետք է գտնել հավասարակշռելու ձև՝ բացասական ինֆորմացիայից հետո անպայման տալ պաշտպանված, դրական ինֆորմացիա՝ ըստ տարիքի: Հիմա ավելի քիչ են երեխաները կռիվ-կռիվ խաղում, ավելի շատ հեռախոսներով են, մինչդեռ ատրճանակներով, թրերով խաղերը տալիս են պատկերացում, թե ինչպես կարելի է կռվել և հաղթել՝ ոչ միայն ուժով, այլև հնարամտությամբ: Անպայման պետք է բացասականը հավասարակշռել դրականով: Եթե մենք հիմա երեխաներին տանենք դեպի վախը, ցավալի իրողությունները, հետո արդեն մասնագետների օգնությամբ հոգեբանական խնդիրները հաղթահարելու առավել կարիք կլինի: Եվ հիշենք, որ այս պատերազմը սկսվեց հանկարծակի, իսկ հանկարծակի վատ բանը միշտ ավելի բացասական էմոցիոնալ պատասխան է ունենում, քան՝ սպասվածը: Այլ խնդիր է, իհարկե, տագնապալից անդադար սպասումը, որ ևս բացասական է, բայց երեխաների մոտ հիմա առկա է հանկարծակիության գործոնը:

- Այո, տագնապալի անդադար սպասումը, թերևս, ավագ սերնդին էր հատուկ, և փաստացի, հիմա երկու սերունդ է՝ երկու տարբեր հոգեբանական հարված կրած՝ մեկը երկար ժամանակ տագնապով սպասել է հարձակման, մյուսի համար այս լայնածավալ ավերիչ հարձակումը հանկարծակի էր:

- Այստեղ երեխաների համար առավել էական է մեծահասակների պահվածքը. եթե նրանք խուճապի են մատնվում, դա լուրջ բացասական ազդեցություն է ունենում: Այստեղ էլ, եթե այդ առիթը կա, ապա երեխաների մոտ կարող է նկատվել վախ, ուրեմն պետք է որոշակի ոգևորվածության-խաղի միջոցով օգնել, որ մոռացվի այդ զգացումը, այնպես անել, որ այդ զգացումները բացասականից շրջվեն դեպի դրականը: Կարծում եմ, որ հիմա մենք՝ հոգեբաններս, շատ անելիք ունենք, ինչպես ընդհանրապես պատերազմական իրավիճակներում է լինում: Պետք է ասեմ, որ իմ դպրոցը ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցն է. այստեղ սովորելու առիթը ես ունեցա, քանի որ մենք Արցախի առաջին պատերազմն ունեցանք, և Ֆրանսիայից եկան այստեղ՝ մեզ կրթելու, և շատ էին ասում, որ մեզ բերել են Նապոլեոն Բոնապարտի ժամանակներից կուտակված ֆրանսիական պատերազմական փորձը:

- Էակա՞ն է տարբերությունը:

- Ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցը և դժվար է, և առավել արդյունավետ: Այստեղ օգնում են ոչ թե խորհրդի տեսքով ձևավորել երեխայի կամ մեծահասակի մոտ զգացմունքների ճանաչում և կառավարում, այլ «քայլի մեթոդով» անում են ինքնաճանաչում և ինքնակառավարում, որն արդեն դառնում է իր կարողությունը: Եթե այլ տարբերակում հոգեբանը խորհրդատու է, իր փոխարեն որոշողը, և դա որոշակի կախվածության ազդեցություն է ունենում, ապա ֆրանսիական հոգեվերլուծական մեթոդով հաջորդող խնդիրները տեսնելու և լուծումներ գտնելու կարողություն է տրվում:

- Քաղաքացիական հասարակության վրա հարձակումը դատապարտելի է միջազգային մի շարք կոնվենցիաներով, երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այն ոտնձգություն է հումանիզմի ողջ արժեհամակարգի նկատմամբ, այդ թվում և այն պատճառով, որ կարող է ձևավորել երկարաժամկետ հոգեբանական խնդիրներ: Եվ այս առումով՝ կնշե՞ք որպես հոգեբան, թե այն երեխաների մոտ ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել,և որո՞նք են այն նախանշանները, որոնք տեսնելիս ծնողները պիտի չվարանեն դիմել հոգեբանի օգնությանը:

- Պարզ է, որ դրանք վախերն են, որ արտահայտվում են հանկարծակի բարձր ձայներից, հանկարծակի իրենց դաշտ մուտք գործող իրադարձությունից կամ մարդկանցից: Երեխաների մոտ առաջանում է խուճապ. օրինակ՝ խաղալիքների աղմուկից, գնդակի դխկոցից կարող է երեխան վեր թռնել, գիշերը վեր թռնել, շատ փոքրիկ առիթներից կարող է երկարատև լաց լինել, կարող է արագ չարանալ-ագրեսիվանալ, և կարող է նկատվել կռվի մեջ նետվելու տրամադրություն: Այսպիսի կրկնվող դրվագները, որ առաջացնում են ծնողների անհանգստությունը, հնարավոր է, որ կարգավորվեն ծնողի զրույցներով՝ դե արի, տեսնենք, թե ինչպես անենք, որ դու նման պահերը կարողանաս հաղթահարել և տիրապետել, որ դրանք չկրկնվեն: Կարելի է ծնողի հետ աշխատել, որ նա հասկանա՝ ինչպես տանել զրույցը, որ այդ խնդիրները լուծվեն: Իսկ եթե իրավիճակն ավելի բարդ է, քանի որ երեխան չի կարողանում ասել ծնողին, բացատրել իր զգացածը, ապա այդ դեպքում դա կարող են անել մասնագետները, քանի որ մենք ունենք երեխային խոսեցնելու խաղային հնարքներ, որոնց դեպքում երեխայի՝ հարցին պատասխանելու վախը հաղթահարվում է:

- Ի՞նչ կարող է լինել խնդիրն անտեսելու պարագայում:

- Վախերի դեպքում մեր բնազդային պաշտպանությունը երկուսն է՝ կամ փակվում ենք և դեպրեսիվ վարք ենք ցուցաբերում, կամ չարանում ենք և ագրեսիվ վարք ենք ցուցաբերում: Սրանք են ազդակները և մեծահասակների, և երեխաների դեպքում:

Այսպիսով, հոգեբանի դիտարկմամբ՝ նախևառաջ անհրաժեշտ է զրույցներ կազմակերպել մեծերի հետ, ներկայացնել իրադրության հոգեբանական կողմը, սովորեցնել երեխայի հոգեվիճակը տեսնելու ազդակները:

Իսկ մենք հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ գործում է 08-0001-007 անվճար թեժ գիծը՝ խոցելի խմբերում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին արագ արձագանքելու, ուղղորդելու կամ հոգեբանական ծառայություն տրամադրելու նպատակով:

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ԿԳՄՍՆ-ն հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ, հոգեբանական աջակցության ծառայություններ է առաջարկում այն բոլոր երեխաներին համար, որ կունենան դրա կարիքը։

Տպել
2744 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել