Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ոսկե մեդալներով են պարգեւատրվելու Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը, Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցը, Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, Երեւանի թիվ 150 դպրոցը եւ Արցախի Հանրապետության Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան հիմնական դպրոցը:

Այս կրթական հաստատություններում են սովորել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով երեկ «Արցախի հերոսի» բարձրագույն կոչմանն արժանացած տղաները:

Տեղեկատվությունը մեզ հայտնեցին ԿԳՄՍՆ լրատվական վարչությունից՝ նշելով, որ այստեղ մեծ մասամբ նշված են հերոսների հիմնական դպրոցները, սակայն ոսկե մեդալներով պարգեւատրվելու են բոլոր դպրոցները, որտեղ սովորել են նրանք (ավագ դպրոցներ): Այդ կրթական հաստատությունների անունները դեռ ճշգրտման փուլում են եւ կհրապարակվեն ավելի ուշ:

Արցախի հերոսի կոչմանն արժանացած

Դավիթ Լյովայի Գրիգորյանն ավարտել է Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցը: Սեպտեմբերի 27-ից առ այսօր նա խոցել է 15 տանկ եւ 1 ՀՄՄ:

Էդգար Էդվարդի Մարկոսյանը Երեւանի թիվ 78 հիմնական դպրոցի շրջանավարտ է: Թալիշի ուղղությամբ Էդգարը խոցել է 10 տանկ:

Յուրա Հայկարամի Ալավերդյանը Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող է, ավարտել է Երեւանի թիվ 150 դպրոցը: Յուրան խոցել է 9 տանկ եւ 1 ավտոտեխնիկա:

Գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանն Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Սերգեյ Շաքարյանը սովորել է Արցախի Հանրապետության Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան հիմնական դպրոցում:

Դավիթ Վանիկի Ղազարյանն Արցախի հերոսի կոչման է արժանացել հետմահու. նա վարել է մարտը ոչ մի քայլ նահանջ սկզբունքով: Դավիթ Ղազարյանը սովորել է Վեդու թիվ 1 հիմնական դպրոցում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի տոնին, հերոսների դպրոցներին պարգեւատրելու որոշման մասին ավելի վաղ հայտնել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Տպել
3211 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները