Հակառակորդը ձեռնարկել էր հարձակողական գործողություններ՝ նախապես կենտրոնացնելով ուժեր. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդը միայն այսօր ունի մոտ 400 զոհ, գրեթե 700 վիրավոր։ Հայկական կողմը այսօրվա ընթացքում խոցել է ադրբեջանական 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ,1 ԱԹՍ։ Այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով օրվա պատկերը, հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով` հարավային եւ  հյուսիսային։ Համեմատելով նախորդ երկու օրերի հետ` նա նշեց, որ այսօր մարտերը նույնքան համառ եւ ծանր չեն եղել, թեպետ հակառակորդը շարունակել է հարձակողական գործողություններ՝  նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր, որոնք մեր զինծառայողները հետ են մղել ու պատճառել են թշնամուն զգալի կորուստներ:

Արծրուն հովհաննիսյանը խոսեց ապատեղեկատվության մասին, որը հակառակորդ երկիրը տարածում է ամենաբարձր ղեկավարության մակարդակով, մասնավորապես` Ադրբեջանի նախագահն ու վերջինիս ընտանիքը ։ 

«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ սխալ են զեկուցում»,– նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ այդ կեղծ ինֆորմացիայից Ալիեւը ոգեւորվում է, ապա  սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են։

«Այսօր Գյանջայի` պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք հասկացանք, թե Ալիեւն ինչքան թքած ունի ժողովրդի վրա։ Մեկ շաբաթ է` մարտեր են ընթանում, բայց Ալիեւը ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշել է Հովհաննիսյանը։

Արծրուն հովհաննիսյանը եւս մեկ անգամ հայտնեց, որ Ադրբեջանի ինված ուժերը մարտերի փաստացի կառավարումը հանձնված է Թուրքիայի ԶՈւ-ին։ Նա նշեց` Հայաստանի, Արցախի բանակը կռվում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ։

«Թուրքական զինված ուժերի ամենագործուն մասնակցությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել է։ Թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել աշխատել, կորուստն ու փախուստն ավելի շատ է եղել, դրա համար էլ գրավված քաղաքների մասին լուրերը շատանում են»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չի կարողացել կատարել, դեռ ավելին՝ հետ է շպրտվել:

Անդրադառնալով ՀՀ տարածքին, Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ–ի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ 

«Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց ամեն դեպքում, մենք պատերազմի մեջ ենք»,– նշեց Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է նաև մայրաքաղաքին վտանգ սպառնալ։

Տպել
1764 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին