Օպերային թատրոնի արտիստները ուղերձներ են հրապարակում Ֆեյսբուքյան էջում. աջակցում են հայ զինվորներին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ուղերձներ են հրապարակում թատրոնի Ֆեյսբուքյան էջում՝ իրենց աջակցությունը հայտնելով բոլոր հայ զինվորներին, որոնք Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած պատերազմում պայքարում են հակառակորդի դեմ:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ թատրոնի բալետիառաջատար արտիստ Ռուբեն Մուրադյանը նշում է, որ այն, որ մենք ֆանտաստիկ ազգ ենք, փաստ է, այն, որ մենք հաղթել գիտենք, փաստ է, այն, որ միասնական ենք, դարերով է ապացուցված, և մենք գնահատել գիտենք, սիրել ու հարգել գիտենք: «Տղերք, ձեզ հետ ենք. յուրաքանչյուրս վայրկյան առաջ փորձում է վազել դիրքեր, որպեսզի ձեր կողքին լինենք, ամեն մեկս պատրաստ է զենք վերցնել. այնպես որ՝ վստա՛հ: Ինչպես սկսել ենք, մինչև վերջ ձեզ հետ ենք»,-նշում է նա:

Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը, ուղերձով դիմելով զինվորներին, հիշեցնում է, որ ամբողջ հայ ազգը նրանց հետ է: «Պայքարում ենք արդարության համար: Ես ամբողջ սրտով ձեզ հետ եմ և գիտեմ, որ հաղթելու ենք»,-ասում է Բաբաջանյանը:

Օպերային երգչուհի Մարինե Դեինյանն էլ ընդգծում է, որ դժվար օրեր ենք ապրում, բայց անկոտրում ենք, մեր հոգին անպարտ է: «Կռվել ենք հանուն մեր ազգային դիմագիծը պահելու, մեր լեզվի, մեր եկեղեցու: Ունենք այնպիսի զավակներ, որոնք  մարտնչող ոգու տեր են և առանց վարանելու մահվանն ընդառաջ են գնում, որովհետև գիտեն, որ իրենց թիկունքում իրենց ընտանիքն է, իրենց ծնողներն են, մենք ենք: Պաշտում եմ մեր բանակը, մեր երիտասարդությանը, որոնք պայքարում են մեզ համար»,-հուզմունքով շեշտում է երգչուհին:

Երգչուհի Քրիստին Սահակյանն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում սահմանին կանգնած յուրաքանչյուր քաջամարտիկի: Նա նշում է, որ զինվորների շնորհիվ է, որ մեր առավոտն սկսվում է խաղաղ երկնքի տակ, և մենք զգում ենք արևի ջերմությունը: «Հոգով, մտքով, սրտով ձեզ հետ ենք, ձեր կողքին: Դարեր շարունակ ապացուցում ենք՝ ով ենք, դարեր շարունակ կերտում ենք մեր պետականությունը: Մեր ուժը մեր միասնության մեջ է: Օր առաջ թող խաղաղության աղավնիները թևածեն մեր երկնքում»,- մաղթում է Սահակյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում մայրերեն, որոնք ծնել և դաստիարակել են այսպիսի քաջ և խիզախ տղաների, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկիրը: Մենք կարողանում ենք հանգիստ քայլել մեր քաղաքում, երեխաները խաղում են, մենք աշխատում ենք, երգում ենք: Հազար շնորհակալություն»,-ասում է երգչուհի Նունե Բադալյանն ու հիշում Չարենցի տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական / Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան»:

Օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարյանն էլ հիշեցնում է, որ մենք արդեն հաղթել ենք մեր հազարամյա մշակույթով: «Տղաներ, վստահ եմ, որ դուք հաղթելու և վերջակետ եք դնելու այս մի փորձությանն էլ, և ողջ աշխարհին ապացուցենք, որ մենք կարողանում ենք լինել միասնական, որ մեր բազուկն ամուր է, որ մենք ունենք հրաշալի տղաներ, զինվորներ»,- նշում է նա ու հավելում, որ զինվորներն այլ տարբերակ չունեն ու պարտավոր են հաղթանակած վերադառնալ: 

Տպել
1446 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ