Ինչպես է կանադական զինտեխնիկան հայտնվել Ղարաբաղի հակամարտ գոտում, ինչ պահանջներ ունի Ադրբեջանը. 6-րդ օրն ամփոփել է BBC-ն

Մարտերի վեցերորդ օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ կողմերը շարունակում են հարվածել եւ պատասխանել միմյանց հրետանուց եւ անօդաչու թռչող սարքերից, գնդակոծվեց Արցախի մայրաքաղաքը, դարձյալ տուժեցին խաղաղ բնակիչներ, թիրախավորվեցին լրագրողները:  Մինչդեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Ադրբեջանը պայքարելու է մինչեւ «հաղթական ավարտը»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Մատաղիսի շրջակա բարձունքները:

BBC-ն գրում է, որ անկախ այն հանգամանքից՝ որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, այն բավականին լավ է արտացոլում ընդհանուր իրավիճակի պատկերը: Ավելի կոնկրետ, ինչպես նշվում է հոդվածում, այս տեղեկատվությամբ հավաստվում է, որ արդեն գրեթե 1 շաբաթ շարունակվող մարտերում ադրբեջանական բանակը փաստացի ոչ մի քայլ առաջ գնալ չի կարողացել, համենայնդեպս՝ հակամարտ գոտու հյուսիսային հատվածում:

Ադրբեջանի հիշատակած Մադագիզ գյուղը (հայերեն ՝ Մատաղիս) գտնվում է հայերի կողմից վերահսկվող տարածքում ՝ հենց իԼեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջեւ սահմանազատման գծում:

Ավելին, մարտերի առաջին իսկ օրը ադրբեջանական զինուժը հայտարարեց մոտակա շրջկենտրոն Մարտակերտի (ադրբեջաներեն ՝ Ագդերե) շրջապատման մասին, բայց այդ ժամանակից ի վեր նրանք այլեւս չեն նշում այդ մասին:

Բացի այդ, ուրբաթ օրը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Մուրովդաղի լեռնաշղթայի բարձունքների գրավման մասին, որը անցնում է Ղարաբաղում հյուսիսային դիմակայության գծի երկայնքով, չնայած մարտերի սկզբում եւս  հայտարարել էր  այս լեռնաշղթայի գերիշխող բարձունքների վրա վերահսկողության մասին:

Ուրբաթ, ընդմիջումից հետո, Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը կրկին գնդակոծվեց ՝ ամենայն հավանականությամբ հրթիռներով: Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունների մասին հայտնել են այնտեղի լրագրողները, այդ թվում ` նշանառության տակ հայտնված BBC- ի աշխատակիցները:

Ադրբեջանը նաեւ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում, օրինակ, օրվա ընթացքում հայտարարեց, որ հայկական կողմը Точка-У կոչվող հրթիռներով գնդակոծում է իրենց խաղաղ բնակավայրերը: Точка-У-ն հզոր լիցքավորմամբ եւ 120 կմ հեռահարությամբ հրթիռ է: Այն կիրառելու մասին լուրերը հայկական կողմը հերքել է:

Ադրբեջանը, նախկինի նման, շարունակում է թաքցնել իր կորուստները, չեն հրապարակվում թվեր, անուններ, դրանք արվում են միայն առանձին դեպքերում:

Այն մասին, որ Թուրքիան Սիրիայի իր ենթակայության տարածքներից վարձկանների է ուղարկել Ղարաբաղի հակամարտության գոտի, շաբաթվա ընթացքում հայտնել են մի շարք եվրոպական հրատարակություններ, Այդ թվում՝ BBC-ն, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու ՌԴ ԱԳ նախարարությունը:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեկ զրուցել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ:

«Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված առճակատման կապակցությամբ և հանդես են եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին», - հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Թուրք նախարարի հետ զրույցի բովանդակության այս մեկնաբանությունը անսպասելի է թվում, քանի որ Մեվլութ Չավուշօղլուն, ինչպես նաեւ Թուրքիայի ղեկավարության մյուս անդամները, վերջին մի քանի օրվա ընթացքում կտրականապես սատարում էին Ադրբեջանին եւ ասում, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ «հայկական զինված կազմավորումները հեռանան Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից. Այսինքն՝ ազատեն Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները»:

Այս մասին ուրբաթ օրը մեկ անգամ եւս հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Պայքարը կշարունակվի մինչեւ Ղարաբաղի ազատագրումը բռնազավթումից», - հաղորդում է Anadolu գործակալությունը Էրդողանի խոսքերը: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է գալիս նաեւ Ադրբեջանը՝ պնդելով, որ իրենք ռազմական գործողությունները կդադարեցնեն եւ հնարավոր է՝ բանակցություններ սկսեն միայն այն դեպքում, երբ Հայաստանը դուրս բերի իր զորքը Ղարաբաղից: Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Գաջիեւն այս կապակցությամբ ասել է, որ իրենց առաջարկից հետո «գնդակն այժմ հայերի դաշտում է»:

Ի դեպ, օրվա ընթացքում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իրենց երկրում հետաքննություն է իրականացվելու՝ պարզելու համար, թե ինչպես են կանադական տեխնոլոգիաները հայտնվել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Ադրբեջանի մոտ:
Կանադական եւ հայկական հասարակական կազմակերպությունները հայտնել են, որ ադրբեջանական կողմում օգտագործվող անօդաչու թռչող սարքերի նպատակային նշանակման համակարգը արտադրվել է Կանադայում՝ 3Harris Wescam-ի կողմից եւ այժմ կիրառվում է սահմանին՝ հայերի դեմ: 

Պարզվում է, որ համակարգը մատակարարվել է թուրքական անօդաչու սարքեր արտադրող Baykar- ին, դեռ սեպտեմբերին այս մասին հայտնել էր Project Plowshares զենքի վերահսկման կազմակերպությունը, իսկ ուրբաթ օրը աղբյուրը հաստատել է կանադական Globe and Mail թերթին: Միեւնույն ժամանակ, նախորդ տարվա հոկտեմբերին Կանադան արգելեց ռազմական տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա ՝ ի պատասխան Սիրիայում քրդական ապստամբների կողմից վերահսկվող տարածքներ թուրքական ռազմական ներխուժման: Այնուամենայնիվ, այս տարվա մայիսին արգելքը հանվեց, ամեն դեպքում՝ կոնկրետ այս ընկերության համար:

Կանադայի Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ այդ համակարգով թուրքական անօդաչու թռչող սարքերն  այնուհետ Թուրքիան մատակարարել է Ադրբեջանին: Կոմիտեի գործադիր տնօրեն Սեւակ Բելիանը CTV- ին հայտնել է, որ դրա «համապարփակ ապացույցը» կարելի է գտնել թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են «հատուկ եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքացիական օբյեկտների որոնման, եւ՛ թիրախավորման համար»:

Միայն քննության անցկացումը չի բավարարում Կանադայի հայ համայնքին: Բելիանը երկրի դաշնային կառավարությունից պահանջում է դատապարտել ադրբեջանական բանակի մարտավարությունը եւ Թուրքիային ռազմական արտադրանք մատակարարելու լիակատար արգելք դնել՝  առանց չնչին բացառության:

Տպել
5644 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին