ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ անթույլատրելի համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները եւ կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:

«Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նշում են, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում:

«Համանախագահները կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:

Տպել
605 դիտում

Իմ երախտիքն ու խոնարհումը մեր հերոս նահատակների մայրերին, կանանց և աղջիկներին. Հայկ Չոբանյան

Արագածի տարածաշրջանում և Շիրակի մարզի Աշոցք, Քեթի, Ջաջուռ գյուղերում բուք է

Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են, հնարավոր է՝ շարունակվեն վաղը

Սիրելի մայրեր և քույրեր, մեր մաղթանքն է, որ դուք հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ

Երևանում և 4 մարզում հրշեջ-փրկարարները մարել են 9,83 հա տարածքում բռնկված հրդեհները

Չպայթած զինամթերքների վնասազերծում է նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում ու 5 գյուղական համայնքում

Ամեն քայլ անում էին, որ հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. ԱՀ նախագահ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում

ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է

Երևանում հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

Գևորգ Ղազարյանը մկանային վնասվածք է ստացել․ ՀՖՖ

Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց նկարահանումը կատարվել է մեկ ամիս առաջ. ԱԱԾ-ն պարզաբանում է ադրբեջանական տեսանյութը

Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա. մարզպետարան

Արարատի մարզում դպրոցներից մեկի զինղեկը մեկ այլ դպրոցի աշակերտուհու է վրաերթի ենթարկել

Ձյուն է տեղում Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերում

Հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը. մարզպետը՝ տարածվող լուրերի մասին

Ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից Տավուշի գյուղերում չափագրումներ անելու մասին տեղեկությունները մտացածին են. ՊՆ

Անցած տարի սուբվենցիոն ծրագրերով մոտ 150 կմ ներհամայնքային ճանապարհ է ասֆալտապատվել (տեսանյութ)

Ադրբեջանը և Թուրքիան պիտի պատասխանատվության ենթարկվեն․ Բադասյանը Ճապոնիայում ներկայացրել է ռազմական հանցագործությունները

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ

«Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգվել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները (լուսանկարներ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, բայց ռուսական կողմում դեռ 520 բեռնատար կա կուտակված

Առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ

ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց

«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտում է պատգամավորների տների մոտ դագաղներ ու ծաղկեպսակներ դնելը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմանկանում բաց են. ձյուն է տեղում Կոտայքի ու Արագածոտնի մարզերում

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին

«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)

Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել

ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ

1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ

Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ

«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)

Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը