Հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները խաղաղության կոչերով են հանդես գալիս Վրաստանի Կառավարության շենքի դիմաց

Քիչ առաջ Վրաստանի կառավարության շենքի դիմաց էին հավաքվել վրացի, հայ, եւ ադրբեջանցի երիտասարդներ ու խաղաղության կոչերով էին հանդես գալիս՝ դիմելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին:

Նրանց պարզած պաստառների վրա գրված էր հայերեն, վրացերեն եւ ադրբեջաներեն լեզուներով. «ոչ պատերազմին», «չեմ ուզում պատերազմ», «պատերազմը հանցագործություն է», «Կովկասն իմ տունն է», «Խաղաղությունը շովինիզմին, էթնո ազգայնականությանն ու ռազմատենչությանը ոչ ասելն է»։ Ցույցի մասնակիցների հիմնական ուղերձները սրանք են:

Ավելի ուշ նրանք նաեւ հայտարարություններով հանդես եկան:

«Մեզ համար շատ կարեւոր է խաղաղություն պահպանել Կովկասի ժողովուրդների միջեւ: Մենք դեմ ենք պատերազմին ցանկացած տարածաշրջանում, դեմ ենք նրան, ինչ տեղի է ունենում այսօր Ղարաբաղում: Վրաստանը համարում է, որ այս կոնֆլիկտը ունի բոլոր հնարավորությունները երկխոսությամբ լուծվելու: Մեր այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է, որ կողմերը նստեն քննարկման սեղանի շուրջ: Անթույլատրելի է, որ փոքր երեխաներ, անմեղ մարդիկ ու զինվորներ են մահանում Ղարաբաղում»,- ասաց վրացի ակտիվիստներից Անին:

Վերջինս նաեւ հույս հայտնեց, որ այն քաղաքական գործիչները, որոնք շահագրգռված են խնդրի կարգավորմամբ, վերջապես կսկսեն գիտակցել, թե ինչ է կատարվում սահմանի երկու կողմերում:

Նշենք նաեւ, որ այս ցուցարաների թվում են այն մարդիկ, որոնք վրաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ են եւ օնլայն ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի խաղաղության հաստատվի։ Նրանք դիմում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից կառավարություններին եւ միջազգային դերակատարներին: Կոչ են անում կոնֆլիկտի հասցեատերերին վարել խաղաղ եւ մարդասիրական քաղաքականություն:

«Մանիֆեստ» կոչվող փաստաթուղթը ստորագրել  են 17 կազմակերպություններ, այդ թվում՝ «Մարդու իրավունքների կրթության եւ մոնիթորինգի կենտրոնը», «Կովկասի տունը», «Մարդու իրավունքների կենտրոնը», «Ներգրավման եւ զարգացման կենտրոնը», «Բաց հասարակության հիմնադրամը», «Հավասարության շարժումը», «Սափարի միությունը», «Վրաստանում կանանց հիմնադրամը», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» եւ այլն:

Նրանց հայտարարությունների մեջ մասնավորապես ասվում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մենք ականատես ենք լինում վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարդ զինված առճակատման մեկնարկին և հակամարտության գոտում ռազմական իրավիճակի ծայրահեղ սրմանը: Այսօր երկու պետություններում էլ ռազմական դրություն է հայտարարված, և ընթանում է բնակչության զանգվածային ռազմական մոբիլիզացիա: Երկու պետություններն էլ հայտնում են զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Չնայած միջազգային կազմակերպությունների և այլ դերակատարների քննադատական հայտարարություններին, ռազմական կոնֆլիկտը քաղաքական բանակցությունների դաշտ տեղափոխելու նշաններ եւ պատրաստակամություն, ցավոք, մինչ այժմ չենք տեսել»:

Ստորեւ ներկայացնում ենք նրանց կոչի հիմնական կետերը.

Վրաստանի կառավարությանը՝

Խստորեն պահպանել չեզոքություն ստեղծված հակամարտությունում եւ հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար եւ այլ միջոցներ երկու երկրներում էլ տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու համար,

Ավելի լավ հասկանալ իր դերը տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացի մեջ և ակտիվ քայլեր ձեռնարկել կողմերի միջև բանակցությունների գործընթացի մեկնարկը հեշտացնելու համար,

Անցկացնել համապատասխան քաղաքական և մշակութային միջոցառումներ՝ Վրաստանում ռազմական և քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքների ու տրամադրությունների տարածումը կանխելու նպատակով:

Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարություններին՝

Անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական առճակատումը դադարեցնելու ուղղությամբ և աշխատել խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունն ու լարվածությունը:

Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարություններին՝

Չմասնակցել ստեղծված ռազմական առճակատմանը և իրենց միջամտությամբ չխորացնել ստեղծված ռազմական և քաղաքական բախումն ու տարածաշրջանում ստեղծված լարվածությունը։

Միջազգային կազմակերպություններինայդ թվում՝ ՄԱԿ-ինԵԱՀԿ-ինՆԱՏՕ-ինԵվրոպայի Խորհրդին ու Եվրամիութանը՝

Ձեռնարկել ավելի արդյունավետ եւ անմիջական միջոցներ հրադադարի ռեժիմի դադարեցման համար եւ մշակել ավելի արդյունավետ ռազմավարություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական լուծմանը նպաստելու համար:

Վրաստանում գործող լրատվամիջոցներին՝

Զինված հակամարտության հետ կապված իրադարձությունները հնարավորինս չեզոք լուսաբանել եւ հաշվի առնել Վրաստանում տեղական էթնիկ փոքրամասնությունների գործոնը:

Տպել
3013 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է