Երևան
14 °C
Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ:
Այս մասին քիչ առաջ բրիֆիինգի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալանը:
Այսօր թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա լրագրողներ եւ դա, Նաղդալյանի փոխանցմամբ, արվել է ԱԳՆ-ի հայտարարությունից ժամեր անց: Այդ հայտարարության մեջ ԱԳՆ-ն փոխանցել է, որ մեծ հետաքրքրություն կա միջազգային լրատվամիջոցների կողմից՝ լուսաբանելու այս հակամարտությունը: Այսպես՝ հավատարմագրվել էին ավելի քան հիսուն լրատվամիջոցների լրագրողական թիմեր՝ մոտ 200 հոգի, որոնցից մեծամասնությունն արդեն իսկ աշխատում էին Արցախում:
Լրագրողների՝ Մարտունի այցելության ժամանակ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, որի պատճառով էլ ֆրանսիական մի լրագրող ստացել է ծանր վնասվածք: Լրագրողը վիրահատվել է Ստեփանակերտի հիվանդանոցում եւ շուտով կտեղափոխվի Հայաստան:
Նաղդալյանը նշեց, որ թիրախավորման կետում են հայտնվել նաեւ լրագրողներին տեղափոխոխ ավտոմեքենաները, մինչդեռ լրագրողներն ունեցել են տարբերակող արտահագուստ եւ հատուկ նշաններ: «Թիրախավորվել են նաեւ հայաստանյան լրագրողներ»,- ասաց խոսնակը՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ սիստեմատիկ թիրախավորումը, Նաղդալյանի փոխանցմամբ, հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում եւ խստագույնս դատապարտելի է:
Մյուս հարցը, որին անդրադարձավ խոսնակը, վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը ադրբեջանական ագրեսիային: Սրա մասին ԱԳՆ-ն արդեն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ եւ հրավիրել միջազգային գործընկերների ուշադրությունը: Անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը կառավարվում են Թուրքիայի կողմից, Նաղդալյանը նշեց, որ սա զարմանալի չէ, քանի որ 2016-ին նույնպես ադրբեջանական ԱԹՍ-ները կառավարվում էին օտարերկրացիների կողմից:
«Տեղեկություն տրամադրվեց, որ ողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ, ըստ երեւույթին՝ Էրզրումում, Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից»,- ասաց Նաղդալյանը՝ հայտնելով նաեւ, որ թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը եւ խաթարում են միջազգային հանրության՝ մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը:
Նրա փոխանցմամբ՝ միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ հակամարտությունը սրող ցանկացած գործողությունից, եւ Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին:
«Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները դարձել են Թուրքիայի վարձկանները եւ լայնորեն կիրառվում են նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը եւ ազդեցությունն արտահանելու այլ հարեւան տարածաշրջաններ»,- ասաց Նաղդալյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանն այս պարագայում հանդես է գալիս Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց: Նա նաեւ վստահեցրեց, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր: Ավելին՝ Նաղդալյանի համոզմամբ՝ այդ ահաբեկիչների ներկայաթյունը Ադրբեջանը եւ տարածաշրջանը կկվերածի արյունահեղության հերթական դաշտի: Ապագայի այս հեռանկարը մտահոգում է ոչ միայն Արցախին եւ Հայաստանին, այլեւ՝ տարածաշրջանին: Նաղդալյանի պնդմամբ՝ այն վտանգում է տարածաշրջանային վտանգությանն ու խաղաղությանը:
«ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մեր այս մտահոգությունը ներկայացնենք մեր բոլոր գործընկերներին եւ որպեսզի Թուրքիայի նման ապակայունացնող քաղաքականությունը ստանա համարժեք գնահատականն ու ի վերջո՝ զսպվի»,- ասաց Նաղդալյանը:
Նա հայտնեց, որ մոտ մեկ ժամ առաջ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ֆրանսիացի իր գործընկերոջ հետ, իսկ այս պահին՝ Հունաստանի ԱԳ նախարարի հետ:
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
ՔՊ-ն փակ նիստ է անում
Ծիրանենիների զանգվածային ծաղկում․ ինչ են ցույց տալիս ագրոօդերևութաբանական դիտարկումները
23 հարց ԱԺ առաջիկա նիստի օրակարգում․ հաստատվել են նախագծերը
Ադրբեջանն իր ապօրինի վերաբնակեցման ծրագրով խոչընդոտում է մեր վերադարձը․ ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի ներկայացուցիչներ
Թուրքիան առաջիկայում կարող է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին․ Չավուշօղլու
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին
ԵՄ-ի երկրները ցանկանում են Ուկրաինային տրամադրել 1 միլիոն հրետանային արկ. Bloomberg
Եղանակը կտաքանա, բայց շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, մառախուղ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակի վատացման հետևանքով դատական նիստը հետաձգվել է
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Քերոբյան
Էջմիածնի չգործող հյուրանոցում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ պարանից կախված վիճակում
ԲԴԽ անդամի 2 թեկնածու է առաջադրվել
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Չինաստանի ղեկավարը ժամանել է Մոսկվա
Եռակողմ հայտարարությունները մնում են տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով
Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքներին. Ալեն Սիմոնյան
Բագրավան գյուղի մատուռից անհետացել է 130 և ավել տարվա վաղեմության «Նարեկ»-ը (լուսանկարներ)
Հաղթանակ կամրջի մայթը սարքելիս քանդված տեղում ուղղակի պարկերով ավազ են դրել ու սալիկապատել. Խորեն Գրիգորյան
Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա և բավական բարձր է. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է
Պապն ու աղջիկը փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել է
Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ)
Բրյունետի եվրատեսիլյան երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում
Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր
Վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը որոշեց գալ հանձնաժողով ու աշխատել. Քոչարյան
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել
Երևանի Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի
Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները
ՊԵԿ-ը սկսել է նախապատրաստվել Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետի հնարավոր վերագործարկմանը
ԱԺ–ում քննարկվում է Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը. ի՞նչ հիմնավորում կա
Օքսանա Սամոյլովայի և Ջիգանի միջև «սև կատու» է անցել. ռեփերի կինը մանրամասներ է պատմել
Երևանի Ադոնց փողոցում թմրանյութ իրացնելու մեղադրանքով 24-ամյա երիտասարդ է կալանավորվել. ՔԿ-ն մանրամասնում է
Առկա է երկկողմ և բազմակողմ կապերի ընդլայնման մեծ ներուժ. վարչապետը՝ Թունիսի նախագահին ու վարչապետին
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները. հայտնի է քննարկումների շրջանակը
© 2023 Հայկական ժամանակ