Երևան
11 °C
Լույսը Գյումրում այսօր բարի է բացվել: Զինվորական Առաքելյանների ընտանիքում զույգ որդի է լույս աշխարհ եկել: Երեխաներից մեկին՝ Մոնթե, մյուսին Մհեր են անվանակոչել:
Որ երեխաներից մեկի անունը Մոնթե է լինելու, հստակ ու վաղուց էին որոշել: Մհերի ծնունդն է անակնկալ եղել ծնողների համար:
«Գիտեինք, որ մեկ տղա, մեկ աղջիկ ենք ունենալու: Սկզբում ծնվեց Մոնթեն, ու անսպասելիորեն աղջկա փոխարեն ծնվեց երկրորդ տղաս: Էդ պահին շատ եկար մտածելու ժամանակ էլ չկար, նաև զարմացել էինք, արագ որոշեցինք, անունը Մհեր դրեցինք»,- մեզ հետ զրույցում պատմեց երեխաների մայրը՝ Հասմիկը:
Մոնթեն լույս աշխարհ է եկել 3 կգ, Մհերը՝ 2կգ 400 գրամ քաշով: «Երկուսն էլ առողջ, կենսունակ բալիկներ են»,- ասում է բժիշկը:
Նորածիների խնամքով զբաղված տատիկը հասցրել է նկատել՝ Մոնթեն ավելի աշխույժ է:
«Մոնթեն շատ ակտիվ է, ժիր է, հեչ չի քնի, անընդհատ զարթուն է, Մհերն էլ միշտ քնած է, հանգիստ է, խելոք»,- ասում է տիկին Գայանեն:
Երկվորյակների հորեղբայրն այս պահին Արցախի դիրքերում է: Արդեն իմացել է զարմիկների մասին, անունները հարցրել, նաև հասցրել է շնորհավորել Հասմիկին:
Երկվորյակներին տանը մեծ եղբայրներն են անհամբեր սպասում՝ 10 և 11 տարեկան Հայկն ու Աբրահամը:
Երկվորյակները ծնվել են Գյումրու ծննդատանը: Այստեղ այսօր մեծ ոգևորությամբ էին աշխատում բժիշկները: Մինչ կհասցնեին մատյանը թերթել ու երեկվանից այսօրն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկած նորածինների թիվն ասել՝ ծնվեց 7-րդ տղան:
Օր ու կեսում 7 նորածին, 7-ն էլ՝ տղա, 7-ն էլ՝ ապագա զինվոր,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիկ Գևորգյանը:
Այսօրվա երկվորյակները 2020-ի երկրորդ զույգն են: Առաջին զույգը լույս աշխարհ է եկել առաջին եռամսյակում, էլի տղաներ են ծնվել: 2018-ին 6 զույգ է լույս աշխարհ եկել, 2019-ին 4 երկվորյակի ծնունդ են ընդունել:
Ընդհանուր առմամբ տարվա մինչ այս ժամանակահատվածը Գյումրու ծննդատանը 260 նորածին է լույս աշխարհ եկել: Գերակշիռ են տղաները: Մասնագետն ասում է՝ բոլորն էլ՝ առողջ, բոլորն էլ՝ կենսունակ: Նաև ուրախությամբ ընդգծում է՝ կանխածինների ցածր թիվը պահպանվում է:
Մանկաբարձ-գինեկոլոգը նաև հուզված է, աշխատում է, սակայն աչքն անընդհատ հեռախոսին է, սահմանից լուրերի է սպասում, վայրկյանը մեկ թարմացնում է պաշտոնական էջերն ու սոցցանցի իր տիրույթը:
«Մեզ, մեր ազգին գիտե՞ք՝ ինչն է պահում այսքան ամուր և հարատև»,- հուզված դիմում է մեզ ու շարունակում՝ մեր էմոցիոնալ լինելը:
«Մի գերմանացի ծանոթ ունենք, ասում է՝ արտասովոր ազգ եք: Ձեր երեխաների վրա էդքան դողում եք, էդպես յուրահատուկ պահում ու առանց վայրկյան անգամ մտածելու, առանց տատանվելու՝ նվիրում հայրենիքին: Ոչ մի ուրիշ ազգի մոտ չկա նման բան»,- պատմում է տիկին Լիլիկը:
Առավոտյան բժիշկը հուզվելու, նաև հպարտանալու այլ առիթ էլ է ունեցել: «Երեկ մի տղա երկրորդ անգամ հայր դարձավ, երկրորդ որդին ունեցավ: Շատ էր ուրախացել: Ասաց՝ էնքան ուրախ եմ, որ ծնունդներ են լինում, բայց որ տղա են ծնվում, ավելի եմ ուրախանում, ախր էս օրերին շատ կորուստներ ունեցանք: Էդ խոսքերն ամբողջ գիշեր ականջներիս մեջ էր, ինքն էլ՝ աչքիս առաջ՝ ջահել, սիրուն, զինվորական շորերով»,- պատմեց Գևորգյանն ու ավելացրեց՝ առավոտ իմացա, որ արդեն սահման է մեկնել:
Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաքին
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորում. ՀՎԿԱԿ-ը՝ կապիկի ծաղիկ հիվանդության մասին
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. կա վիրավոր
Ի՞նչ է ուզում ընդդիմությունը և ինչո՞ւ չգնաց քաղաքական պարզ տեխնոլոգիայի կիրառման
Լուսագյուղ-Երասխահուն կամրջի վնասման հետևանքով երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով
Մեկնարկել է ընդդիմության հերթական հանրահավաքը
Բանկի սպասասրահում գողություն է կատարվել. 60-ամյա կնոջը բերման են ենթարկել
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք և ընկերական հանդիպումներ կանցկացնի
Ռուսաստանն արգելել է Ջո Բայդենի և ԱՄՆ ևս 962 քաղաքացու մուտքը երկիր
Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է՝ ինչու լրատվամիջոցները չեն հրավիրվել՝ Freedom House-ի միջոցառումը տեղում լուսաբանելու
Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ հնարավորությունները
Միայն արևոտ օրերին փողոցում «Արցախը փրկող» ընդդիմությունը ցավոտ է տարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի շեշտադրումները. Խանդանյան
Հանրապետությունում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
Ավտովթար Արմավիրի մարզում, «Օպել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Բայդենը ստորագրել է օրենք՝ Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու վերաբերյալ
Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ
Կոշի քարհանքում վերամբարձ կռունկը շրջվել է. 1 մարդ է մահացել
Ռուսաստանի Դաշնության ելույթի ժամանակ հինգ երկրի ներկայացուցիչ լքել է APEC նախարարների հանդիպումը
Միջազգային պատվիրակությունները ժամանում են Երևան՝ մասնակցելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը (լուսանկարներ)
Խուզարկություն է իրականացվել Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի բնակարանում. վերջինիս բերման են ենթարկել
Ֆրանսիայում կայացած դպրոցականների օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիի հետ
Ռուսաստանը Կասպարովին ճանաչել է օտարերկրյա գործակալ և ներառել հատուկ ցանկում
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը
Երկրում տիրող իրավիճակը դրամատիզացնել պետք չէ, օրինական ընտրությունները տվել են բոլոր հարցերի պատասխանները. Գրիգորյան
Վայոց ձորի մարզում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա. ճանկռոտել, կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին
Սփյուռքը լուռ էր, երբ խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին, սպանում՝ խաղաղ ցուցարարներին. Բաբաջանյան
Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ. քննարկվել են տարածաշրջանային հարցեր (տեսանյութ)
Դեսպան Հովակիմյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի նոր արտգործնախարարին
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան
«Գազպրոմ»-ը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Ֆինլանդիա ռուբլով չվճարելու պատճառով
Պարոնայք գեներալներ, որտե՞ղ էիք, երբ բռնություններ էին գործադրվում տարբեր լեգենդար հրամանատարների նկատմամբ. Գաբրիելյան
Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման հետևանքով երկկողմանի փակ է
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովին
Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել (լուսանկարներ)
Միրզոյանը Բույար Օսմանիին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ հայկական կողմի դիրքորոշումը (տեսանյութ)
© 2022 Հայկական ժամանակ