Քաղաքացիները մարտական գործողություններին կարող են մասնակցել միայն զինկոմիսարիատներում կցագրման ճանապարհով. ԱԱԾ

01/10/2020 schedule13:45

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հիշեցնելով, որ քաղաքացիները մարտական գործողություններին կարող են մասնակցել միայն զինկոմիսարիատներում կցագրման ճանապարհով:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով:

Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն:

Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը:

Տպել
341 դիտում

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին