Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին խորհրդարանականների հետ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների հետ: Իր խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս, պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա: Ես ուղղակի ուզում եմ՝ այստեղ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք վախենա, և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեզ վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ, որպես պահեստազոր, պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացիր, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ, որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել. ո՛չ այսօր, ո՛չ մի տարի, ո՛չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր հազարներից մեկն եմ՝ որպես կին և մայր, և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ, և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է, առավել ևս՝ կանայք. բոլորը մի ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին. մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք: Եվ այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և միանշանակ հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում զիջել, թեկուզ՝ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք և պատրաստ մինչև վերջ գնալու»:

«Ինչպես ասում են, տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված, և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում Ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ Աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ են, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

Տպել
316 դիտում

Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Ա. Քոչարյան

2 Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հայկական կողմին է փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողի մարմին, նաեւ՝ 1 քաղաքացիական անձ. ՊՆ

«Մատաղ քեզ». Ռազմիկ Ամյանը Արցախին նվիրված նոր ստեղծագործություն է ներկայացրել (տեսանյութ)

Ահաբեկչություն Ֆրանսիական Նիս քաղաքում. անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, կա 3 սպանված (տեսանյութ, լուսանկարներ)

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանը այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը հետաձգվել է

«Ալիեւն ու կեղծիքը հոմանիշներ են». «Զինուժ Մեդիան» բացահայտում է ադրբեջանական հերթական կեղծիքը (տեսանյութ)

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ահաբեկիչների և Թուրքիայի աջակցությամբ պատերազմական հանցանքները ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ ունեն. ԱԳՆ

ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ

Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած, ինքներս մեր մեջ թշնամի փնտրենք․ Անդրանիկ Քոչարյան

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում ատելության խոսքով սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին (տեսանյութ)

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա եւ Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ)

Օդային տագնապի ազդանշան է միացել Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում. ԱԻՊԾ

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում. սարսափելի տեսարանները չպետք է շարունակվեն. ԿԽՄԿ

Ժնևում այսօր նախատեսված հանդիպումը բանակցությունների ինչ-որ սկիզբ է կամ փորձ․ Էդմոն Մարուքյան