Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել այս ոտնձգության մեջ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյանի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ դեռ Արցախում է ու այսօր Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:

«Քննարկել ենք օպերատիվ իրավիճակն ու վերջին զարգացումները, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պայմաններում մեր ժողովրդի ուժերի համախմբման, թիկունքային ապահովման աշխատանքների կոորդինացման և այլ կարևոր հարցեր: Նախագահի հետ միասին հանդիպել ենք նաև Արցախ մեկնած մեր կամավորներին, որոնց ոգևորությունը վարակիչ էր»,-գրել է նա:

Ավինյանը նաեւ նկատել է՝ Արցախում ժողովրդի ոգին շատ բարձր է, վճռական ու անկոտրում: Այս օրերի մեր միասնությունը, կամքն ու արիությունը մեր արդար հաղթանակի ու թշնամու տապալման գրավականն են:

«Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական:

Մեր ազատության համար մղվող գոյամարտում Աստված մեզ հետ է, մեր գործն արդար է և ճշմարիտ, հետևաբար #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-եզրափակել է փոխվարչապետը:

 

Տպել
473 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան