Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է 8 տարվա հնության կեղծ հայտարարություն-կոչ։ Այս մասին հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Նշվում է, թե 00:30-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում արևի վտանգավոր ճառագայթումից խուսափելու համար հարկավոր է անջատել բջջային հեռախոսներն ու պլանշետները և քնելիս դրանք պահել մարմնից հեռու։ Հայտարարությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար՝ նշվել է, թե կոչն արել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս հայտարարությունը շրջանառվում է նաև տարբեր հավելվածների հաղորդագրություններում։

Տարածման առաջին փուլը

Ինչպես արդեն նշվեց՝ այս լուրը ժամանակավրեպ է։ Առաջին անգամ համացանցում այն հայտնվեց 2012 թվականին, երբ աշխարհի կործանման՝ Վանգայի կանխատեսումները դեռ արդիական էին։ Իհարկե ժամանակի ընթացքում մարդկանց ահաբեկող այս տեքստը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Սկզբնական տարբերակում նշվում էր, թե ճառագայթները Երկիր են հասնելու Մարս մոլորակից, և պետք է կապի միջոցներն անջատել 22:30-15:30-ն ընկած հատվածում։ Իսկ նյութի հաղորդման աղբյուր էր նշվում BBC-ն։

Երկրորդ փուլը

Երկրորդ անգամ այս կեղծ ալիքը մեծ ինտենսիվությամբ տարածվեց 2016/17 թվականներին։ Որպես կանոն՝ նմանօրինակ հաղորդագրությունները հայկական մեդիադաշտ են մուտք գործում ռուսական  աղբյուրներից։ Այս դեպքում ևս տարածման նույն սխեման աշխատեց։ Սինգապուրյան հեռուստատեսությանը հղում անելով՝ ռուսական սոցցանցերից լուրը տարածվեց հայկական մեդիայում։

2017-ին արդեն նշվում էր, որ հեռախոսներն ու սմարթֆոններն անջատած քնելու կոչն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լուրին արձագանքել էր ՌԴ կառավարության աշխատակազմը՝ հայտնելով, որ այն անհեթեթ է, և նախագահը նման հայտարարություն չի արել։

Երրորդ փուլը

Հայտարարությունն այս տարի առաջին անգամ արվել էր դեռևս մարտի 3-ին՝ Ч' Ёрный Д'еймон անունով կեղծ օգտատիրոջ կողմից, սակայն լայնորեն սկսեց տարածվել մարտի 27-ին՝ անձնական հաղորդագրությունների և ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Այս անգամ ևս հղում էր արված BBC-ին և Օդագնացության ու տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը (NASA), որոնցից որևէ մեկը նման ինֆորմացիա չէր հաղորդել։

Չորրորդ փուլ

Հայտարարությունը՝ այս անգամ մեծամասամբ հաղորդագրությունների տեսքով, սկսեց տարածվել սեպտեմբերի 28-ին՝ հայ-ադրբեջանական հակամարտության թեժ փուլում։

Ինչո՞ւ բջջային հեռախոսներն անջատելու կարիք չկա. գիտական կողմը

Տիեզերական ճառագայթները, որոնցից զգուշանալու համար համացանցում կոչ են անում անջատել կապի հնարավոր բոլոր միջոցները, տարրական մասնիկների հոսքեր են, որոնք շարժվում են մեծ արագությամբ ու տարբեր աղբյուրներ ունեն։

Երկիր մոլորակ հասնող տիեզերական ճառագայթների մեծ մասը Արեգակից է։ Մարդու համար դրանք վտանգավոր են տիեզերքում, որտեղ չկա պաշտպանություն։ Սակայն Երկիր մոլորակը այդ ճառագայթներից պաշտպանության «վահան» ունի՝ հզոր մագնիսական դաշտը։

Մեծ արագությամբ թռչող մասնիկները, բախվելով մագնիսական դաշտին, կորցնում են իրենց էներգիայի ճնշող մեծամասնությունը ու գրեթե վնաս չեն տալիս։

Ըստ NASA-ի՝ տիեզերական ճառագայթահարման ուժեղ հոսք կարող է սկսել, եթե պայթի Երկրին շատ մոտ գտնվող աստղ։ Աստղագետների հաշվարկներով՝ ամեն 100 տարին մեկ մեր գալակտիկայում պայթում է միջինում մեկ կամ երկու Գերնոր աստղ։ Երկրագնդի օզոնային շերտը վնասելու համար՝ այդ աստղերը պետք է լինեն 50 լուսատարի հեռավորության վրա, մինչդեռ մեզ տեսանելի բոլոր Գերնոր աստղերը շատ ավելի հեռու են մեր մոլորակից։

Պետք է նշել նաև, որ տիեզերական ճառագայթները կարող են ազդեցություն ունենալ հեռախոսակապի վրա՝ ինտենսիվ ճառագայթման դեպքում. կապի արբանյակը կարող է վնասվել, քանի որ այն բարձր ուղեծրում է, իսկ մագնիսական դաշտը այդ բարձրության վրա թույլ է։ Սակայն դա չի նշանակում, որ Երկրում կապի միջոցները պետք է դառնան մեզ համար վտանգավոր։

Իսկ եթե նույնիսկ փորձենք պատկերացնել ճառագայթման այնպիսի ուժեղ հոսք, որ Երկրի մագնիսական դաշտը դրանք չթուլացնի, ապա այդ դեպքում անջատված բջջայիններն ու պլանշետները մեզ չեն կարող փրկել։

Տպել
1254 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան