Հայկական բանակը խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես թեժ են եղել հյուսիսային եւ հարավային ուղղությունները:

Այս մասին քիչ առաջ բրիֆինգի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ հայկական բանակի ստորաբաժանումներն արձանագրել են շեշտակի հաջողություններ:

Մարտերը շարունակվում են, եւ Հովհաննիսյանի փոխանցմամբ, հակառակորդի բոլոր հարձակումները հետ են մղվում:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ մարտական գործողությունների մեկնարկի պահից ի վեր հակառակորդն ունի 790 կենդանի ուժի կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, վիրավորների թիվը մոտ 1900 է։ 

Հայկական բանակն, ընդհանուր առմամբ, ըստ ՊՆ ներկայացուցչի, խոցել է հակառակորդի հակատանկային և հրետանային 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Նա նշեց, որ մեր կորուստների թիվը կներկայացնեն վաղն առավոտյան, հիմա ամփոփում են։ 

Հովհաննիսյանն անդրադարձավ ՍՈՒ-25 գրոհիչի խոցմանը, նշեց, որ, ցավոք, ունեցանք կորուստ, հայ օդաչուն մահացել է թուրքական F16 կործանիչի հարվածից։  

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը շտապել է հերքել անհնարամիտ և ծիծաղելի բառապաշարով՝ նշելով, որ նման ինքնաթիռ Ադրբեջանի օդուժում չկա։ 

Տպել
308 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան