Այսօր ևս ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկինում կորցրած որոշ դիրքեր․ՊԲ հրամանատարի տեղակալ

29/09/2020 schedule22:09

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահղացումը ձախողվել է, ավելին՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ ետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր, հիմանակնում հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս տեղեկությունը լրագրողներին հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Սարգսյանը նշեց՝ ցերեկվա և գիշերվա ամբողջ ընթացքում տեղի են ունեցել ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում, բոլոր ուղղություններով։ Հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները։ «Կրած անհաջողությունների հետ չհամակերպվելով հակառակորդը այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը։ Եվ՛ գիշերվա և՛ ցերեկվա ընթացքում կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը»։

ՊԲ հրամանատարի տեղակալը նշեց՝ բազմիցս օգտագործելով զրահատանկային ստորբաժանումները՝ հակառակորդը փորձել է գրոհել մեր մարտակարգերը, սակայն, այս անգամ ևս ունենալով անհաջողություններ, վերադարձել է նախկին դիրքեր և փորձել է ամրանալ նախկին դիրքերում։ «Հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններում, որտեղ նախորդ օրերին ունեցել են որոշակի հաջողություններ, իհարկե, այս անգամ ևս կրելով պարտություն, հակառակորդը որոշել է հետագա գործողությունների ընթացքում ավելի զարգացնել իր ուժերը»։

Արթուր Սարգսյանը նշեց՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները բոլոր ուղղություններով։

ՊԲ հրամանատարի տեղակալը նաև ընդգծեց՝ անհաջողություն կրելով մարտի դաշտում՝ հակառակորդը փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել խաղաղ բնակչությանը, բնակավայրերին։ «Դրա վառ օրինակն է Վարդենիսի հրթիռային հարվածները, որի ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը։ Վանդալիզմի այդ դրսևորումները միայն ամրապնդել են հայրենիքի պաշտպանի վճռականությունը և հայ զինվորի ոգին։ Այսօր ևս մեր զինվորը ցուցադրեց իր անկոտրում կամքը, վճռականությունը և փայլուն կերպով կատարեց իր առջև դրված մարտական խնդիրները»։ 

Արթուր Սարգսյանը տեղեկություններ ներկայացրեց նաև հակառակորդի կրած կորուստների վերաբերյալ։ «Այսօրվա մարտերում հակառակորդը ունեցել է հետևյալ կորւստները․ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելի»։

ՊԲ հրամանատարի տեղակալը նաև նշեց, որ ցավոք մարտերի ընթացքում մեր զորքերը նույնպես ունեն կորուստներ։ «Թվային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»։

Տպել
1188 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան