Հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է որպես գոյապայքար. վարչապետի հարցազրույցը «Ռոսիա 1» ՀԸ «60 րոպե» հաղորդմանը

ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդմանը, որը նվիրված էր արցախա-ադրբեջանական շփման գծում արդեն երեք օր տեղի ունեցող թեժ մատերին:

Ի պատասխան լրագրողի հարցին վարչապետը ասել է. «Առավոտյան նորությունն այն է, որ Ադրբեջանը գնդակոծել է անմիջապես հայկական գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական զինուժը սկսել էր լայնածավալ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ եւ արդեն 3 օր է ռմբակոծում են ԼՂ բնակավայրերը՝ օգտագործելով հրետանի եւ հարձակողական տեխնիկա։ Ցավոք, ունենք զոհեր ոչ միայն զինվորականների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում»:

Վարչապտը նշել է, որ Թուրքիան փաստացի ներգրավված է այս գործընթացում:

«Մեր հավաստի տեղեկություններով` ռազմական ինստրուկտորները և բարձրաստիճան զինվորականները այժմ գտնվում են Ադրբեջանի հրամանատարական կետերում և տեղ-տեղ, նույնիսկ, ղեկավարում են ռազմական գործողությունները: Միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի տարածում վարձկաններ է հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան` Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Ընդ որում տեղեկություն կա, որ արդեն Ադրբեջանի բնակավայրերում բախումներ են տեղի ունեցել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, որովհետև վարձկանները փորձում են շարիաթի կանոններ մտցնել այդ գյուղերում: Նրանք մտնում են խանութներ և ստիպում, որ նրանք դադարեցնեն ալկոհոլի վաճառքը և այլն»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը, պատասխանելով այսօր Հայաստանի տարածքում ռուսական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցման վերաբերյալ հարցին, նշել է, որ դա փաստ է, ինչով մեկ անգամ եւս ապացուցվում է իր ասածը:

«Ակնհայտ է, որ հիմա և' Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական վտանգի տակ: Եվ մեր տեղեկություններով Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտությունում առավել լայնամասշտաբ ներգրավվելու համար: Իրենք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը տեղափոխեն Նախիջևան: Ունենք տեղեկություն, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Դա գաղտնիք չէ: Օգոստոսից թուրքական զորամասերը գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ համատեղ զորավարժություններ են իրականացրել, եւ հենց այդ զորավարժությունների անմիջական շարունակությունն է Արցախի և Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա պատերազմ է՝ հսկայական ավերածություններով, զոհերով ու ռազմական մասնակցությամբ, եւ հաշվի առնելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդն այս պատերազմը դիտարկում է որպես գոյությանն ուղղված վտանգ:

«Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանին հայտարարված պատերազմ: Հայաստանը հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանվելու իր իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, որովհետև այստեղ նրա ներկայությունը Հարավային Կովկասում լավ բանի չի բերի եւ կարող է հանգեցնել իրավիճակի սրման»,- ասել է վարչապետը եւ նշել, որ միջազգային հանրությունը պետք է պարտադրի Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողությունները:

Տպել
701 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն