ՌԴ Պետդուման կոչ է արել դադարել խախտել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

Այսօր կայացած ՌԴ Պետդումայի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ հայտարարություն է ընդունվել. տեղեկանում ենք Պետդումայի պաշտոնական կայքից:

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, եւ աներկբա դատապարտում են կողմերի կողմից ուժի գործադրումը»,- ասված է փաստաթղթում:

Բացի այդ, խորհրդարանականները հայտարարել են հակամարտության կողմերի՝ կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին, կոչ են արել կանխել տարածաշրջանում առճակատման սրումը եւ նշել, որ իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Պետդումայի պատգամավորները կողմերին հորդորել են շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին եւ նշել, որ պատրաստ են իրավիճակի կայունացման հարցում միջնորդական օգնություն ցուցաբերել»,- նշված է փաստաթղթում:

Հայտարարությունը կուղարկվի Ռուսաստանի Դաշնության նախագահին, Կառավարությանը, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Միջխորհրդարանական միության, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ՄԽՎ, ԵԽ խորհրդարանական վեհաժողովներ:

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը դիմել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին`խնդրելով անհապաղ տեղեկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականներին Պետդումայի այս որոշման մասին:

«Մենք կողմ ենք հակամարտության կարգավորման դիվանագիտական ձեւին, քաղաքական որոշումների կայացմանը: Եկեք ամեն ինչ անենք այս հարցում, որպեսզի մեր գործընկերները՝ հակամարտող կողմերը, լսեն միմյանց եւ դա անեն բանակցային սեղանի շուրջ՝ այդ թվում, խորհրդարանական հարթության վրա»,- ասել է նա:

Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինն իսկապես շատ բան է անում այդ հակամարտության կարգավորման համար. «Բայց դա չի նշանակում, որ խորհրդարանը պետք է անգործության մատնվի: Ուստի ճիշտ կլինի, որ մենք այստեղ ամեն ինչ անենք, որպեսզի խորհրդարանական երկխոսության միջոցով, մեր կապերի միջոցով մեր ներդրումն ունենանք հակամարտության կարգավորման եւ լարվածության վերացման գործում»: 

Տպել
627 դիտում

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին