Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյանի փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին:

Ոստիկաններին ահազանգել է տարածքում գործող սրճարաններից մեկի մենեջերը: Նույն սրճարանի հաճախորդներից մեկը, որը ականատես է եղել դեպքին, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ այդ անձը նստած է եղել սրճարանում, զրուցել սրճարանի աշխատակցուհու հետ, սմարթֆոնով լուսանկարվել, այնուհետեւ թողնելով իր ուսապարկը՝ շտապ հեռացել է դեպի նախարարության շենք, ապա՝ վերադարձել: Նշենք, որ այդ հատվածում են գտնվում արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարությունները:

Ականատեսի խոսքով՝ այդ անձի վարքագիծն իրեն տարօրինակ է թվացել, այդ իսկ պատճառով հետեւել է նրան. ըստ ականատեսի՝ նա դողալիս է եղել, կարծես վախեցած լիներ:

Նախնական զննությամբ՝ ուսապարկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. եղել են միայն փաստաթղթեր:

Ճանապարհային ոստիկանության փոխգնդապետ Էվինյանը մեր հարցին ի պատասխան՝ նշեց՝ այդ անձը ոստիկաններին տեղեկացրել է, որ իր ծնողները Թուրքիայից են, իսկ ինքը՝ Նիդեռլանդներից. նրա ձեռքին էր նաեւ Նիդեռլանդների Թագավորության անձնագիրը, որի համաձայն՝ նրա ազգանունը Քաբաքյան է:

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ այդ անձը, սակայն, արտաքնապես հայի տպավորություն չի թողել, խոսել է անգլերենով:

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ անձը ոստիկանություն է տարվել՝ ինքնությունը ճշտելու նպատակով:

Հ․ Գ․ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ արտասովոր ոչինչ չկար․ անձի ինքնությունը պարզվել է, նա բաց է թողնվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
7570 դիտում

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին