Զինվորը պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի, մի՛ մոռացեք վարակի մասին. Արտավազդ Վանյան

Նոր կորոնավիրուսի պարտադրած նոր կենսակերպը ոմանց համար սովորական է դարձել, ոմանց համար էլ՝ անտանելի: Դիմակներով շրջելը շատերի համար հեղձուցիչ է, անհարմար, քրտնեցնող, եւ նրանք փորձում են օգտագործել ամեն հարմար առիթ դիմակի մասին «մոռանալու» համար:

Համաճարակաբանները հիշեցնում են՝ վարակն օդակաթիլային է, դիմակ դնելու պահանջն անհիմն կամակորություն չէ, այլ հիմնական միջոց՝ վարակի մասնիկների տարածումը կանխարգելելուն ուղղված: Պետությունները խստացնում են վարչական մեխանիզմները, սակայն էական մնում է մարդու ինքնակամ ընտրությունը՝ դիմակով լինել այն միջավայրերում, որտեղ, հավանական է, կան վարակակիրներ:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հաղորդում է անսովոր դեպքի մասին, երբ կինը, որ կորոնավիրուսի անախտանիշ վարակակիր է եղել, վարակել է ընդհանուր առմամբ 71 մարդու՝ Չինաստանի իր շենքի վերելակում մի քանի րոպե անցկացնելով:

Վիճակագրությունն ավելի ընդգրկուն տվյալներ է տալիս Եվրոպայից. կորոնավիրուսն այստեղ անցյալ շաբաթ նոր ռեկորդներ է սահմանել: Եվրոպական մի շարք երկրներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Ավստրիայում, Իսլանդիայում, Հունգարիայում սեպտեմբերի կեսերից գրանցվել է վարակի տարածման կտրուկ աճ: Հակավարկանիշի առաջին հորիզոնականում է Իսպանիան, որտեղ վերջին օրերին օրական հայտնաբերվել է ավելի քան 14 հազար վարակված մարդ, ինչը 1.5 անգամ ավելին է, քան ապրիլին գրանցված բարձրակետերը: Ցուցանիշների նման ոստյունը, ըստ վարակաբանների, պայմանավորված է դպրոցական-ուսանողական կյանքի ակտիվացմամբ ու սառչող եղանակով. գալիս է սուր-շնչառական վարակների շրջանը:

Երեկվանից մեր երկրում պատերազմ է. հավաքակայաններում խմբվում են սահման մեկնողները, արյունաբանական կենտրոններում վիրավորների համար արյուն հանձնողների հերթերն են, եւ ռազմադաշտից ստացվող ծանր լուրերի ներքո դժվար է պահանջել դիմակ դնել, պահպանել սոցիալական հեռավորություն: Դա կարծես նույնիսկ որպես ծաղր է հնչում: Իսկ անտեսանելի վտանգն, այնուամենայնիվ, թեւածում է ռազմաշունչ մթնոլորտում՝ սպառնալով անկանխատեսելի հետեւանքներով:

«Նման իրավիճակում, իհարկե, վարակի տարածումն առավել ռիսկային է դառնում»,- մեզ հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը: «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, եւ այն մարդիկ, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում, կոնտակտավոր են, այսինքն՝ կասկած կա, որ վտանգավոր կարող են լինել, դիմում ենք, որ նրանց չտանեն բանակ: Բայց նաեւ հասկանալի է, որ լիարժեք ամբողջը վերահսկել հնարավոր չի. գիտեք, որ հիվանդության անախտանիշ դեպքեր են լինում: Մենք կոչ ենք արել մարդկանց, որ չկորցնեն զգոնությունը, պահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ որքան պահպանվեն հակահամաճարակային կանոները, այնքան նվազ ռիսկային կլինի այս իրավիճակը»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում դիմադրողականության վրա մարդու հուզականության բարձր մակարդակը, ադրենալինի մեծ չափաբաժինները՝ Արտավազդ Վանյանը խորհուրդ տվեց անհարկի չկարեւորել դիմադրողականության դերը.

«Ճիշտ է, դիմադրողականությունն իր նշանակությունն ունի, բայց վարակը եթե տարածվում է, վարակում է: Եթե դիմադրողականությունը բարձր է, մարդը թեթեւ է տանում, սակայն վարակը փոխանցում է: Հիմա մեր հիմնական նպատակն է, որ կանոնները պահպանելով՝ վարակի տարածման տեմպը շատ չմեծանա: Դեռ մինչեւ պատերազմն արդեն իսկ մենք տեսնում էինք վարակի տարածման կորի բարձրացում: Բարձրաձայնել էինք, որ կանոնները չեն պահպանվում, բնակչության զգոնությունն էլ թուլացել է: Իսկ սուր-շնչառական վարակների տարածման շրջանը մոտենում է: Մենք դիմել ենք մեր բնակչությանը, որ պահպանեն կանոնները, քանի որ այս շրջանում ոչ միայն մեզ մոտ, այլեւ ողջ աշխարհում ավելանում է սուր-շնչառական հիվանդությունների տարածումը: Եվ դիմակ կրելով մենք ոչ միայն Covid-19-ն ենք կանխարգելում, այլեւ՝ մյուս սուր-շնչառականները: Այս ամառն էլ, գարունն էլ մեզ ցույց տվեց, որ դա այդպես է. բոլոր ինֆեկցիաների գծով նվազում արձանագրեցինք. եթե համեմատում ենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածների թվերի հետ, բավական մեծ նվազում ունենք»:

Մարդիկ հոգնել են «կորոնայից», «դիմակից», դրա մասին լսելուց ու խոսելուց, իսկ պատերազմի վտանգների ֆոնին այդ ամենն առավել անկարեւոր է թվում: Այս դիտարկմանն ի պատասխան Վանյանն ասաց, որ հիվանդության վտանգն անհնար է անտեսել, իսկ դրա հաղթահարման համար ուղղակի անհրաժեշտ է, որ մարդիկ շարունակեն պահել հակահամաճարակային կանոնները:

«Առողջապահական համակարգով չէ, որ կորոնավիրուսը պետք է հաղթահարվի թե մեզ մոտ եւ թե ամբողջ աշխարհում: Եթե ամեն մեկս մեր մասնակցությունը չունենանք, ի վերջո, այս հիվանդությունը չի հաղթահարվի, թվերը չեն նվազի: Սա օդակաթիլային վարակ է, ինչպես՝ գրիպը: Հաղթահարե՞լ ենք գրիպը. իհարկե, ոչ: Ժամանակ առ ժամանակ էլի դիմում ենք բնակչությանը, փակում ենք դպրոցները, քանի որ նաեւ այդ օդակաթիլային վարակի տարածումը կապված է մեկ տեղում մարդկանց կուտակումների հետ, դրա կանխարգելումը՝ յուրաքանչյուր անձի վարքագծից: Մեր այսօրվա հիմնական խնդիրը սա հաղթահարելն է, ինչպես հաղթահարել ենք կարմրուկը, կարմրախտը, ի վերջո, կորոնավիրուսի համար էլ պիտի լինի պատվաստանյութ»:

Դիտարկմանը, թե առայժմ, ինչպես մասնագետներն են փաստում, չի կարող խոսվել արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութի մասին. դա տեւական մեկ-երկու տարվա հարց է՝ նա արձագանքեց. «Մինչ այդ ամեն մեկը պիտի գիտակցի, որ պիտի չվարակվի, որ չվարակի: Մինչդեռ հարսանիքներ անում էին, չէ՞, մինչեւ պատերազմը՝ եւ  առանց որեւէ կանոն պահելու, ու տարածում էին վարակը: Դեպք ունենք, որ կազմակերպել էին էքսկուրսիա, որի ընթացքում մասնակցել էին հոգեհանգստի արարողության, որտեղից մենք շարունակական ունեցանք վարակակիրներ: Եթե նույն հարսանիքի կամ հոգեհանգստի ժամանակ պահպանեին կանոնները, մենք նման աճ չէինք արձանագրի: Դրա համար էլ հենց մեր խիստ միջոցառումները պիտի վերաբերվեն կուտակումներին, քանի որ հենց այդտեղ կարող է վարակը շատ արագ տարածվել»:

Արտավազդ Վանյանն ընդգծեց, որ եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, սպասվում է առողջապահական համակարգի շատ որոշակի ծանրաբեռնվածություն. «Վիճակը հուզական է, բայց գիտակցում ենք, որ վարակի տարածումը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել նաեւ մարտիկների համար: Կարեւոր է առողջությունը մեր բոլորի՝ հենց նույն զինվորի, որ պիտի առողջ լինի, որ նաեւ մարտունակ լինի»,- ամփոփեց համաճարակաբանը:

Տպել
2343 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)