Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Աննա Նաղդալյան

28/09/2020 schedule18:17

Մեր ամբողջ դիվանագիտական ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով: Երեկ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել իր՝ մոտ 2 տասնյակ գործընկերների հետ, վարչապետը նույնպես իր մակարդակով իրականացրել է հեռախոսազրույցներ միջազգային գործընկերների հետ: Բրիֆինգի ժամանակ այս մասին լրագրողներին տեղեկացրեց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերջինս ընդգծեց, որ այդ հեռախոսազրույցները չպետք է դիտարկել որպես մեկանգամյա գործողություններ: «Դրանք շարունակական կապեր են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե՛ տեղում տիրող իրադրությունը, թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և դրանց վտանգները»:

Նաղդալյանը նշեց՝ այս պահին ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության, անտանգության խաթարմանն ուղղված ջանքերը: «Բախվելով միջազգային հանրության միանշանակ դիրքորոշմանը՝ ուժի կիրառումը դատապարտելու առնչությամբ, պաշտոնական Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածել: Մենք այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք, սա սովորական երևույթ է, և դրա հիմնական խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն բախվեց միջազգային, ինչպես նշեցի, միակողմանի դատապարտմանը, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և պետք է ուժի կիրառումից ձեռնպահ մնան»:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը նշեց՝ հայկական կողմը ունի փաստական, անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: «Նշեմ, որ տարիներ շարունակ երբեմն կոպտագույն կերպով խախտելով 1994-95 թվականների եռակողմ, անժամկետ համաձայնագրերը, որով հաստատվել է հրադադարը, և հրաժարվելով Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված, Հայաստանի ու Արցախի կողմից ընդունված հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրումից՝ Ադրբեջանը, ըստ էության, ի ցույց է դնում, որ իր բոլոր գործողությունները մինչ օրս ուղղված են եղել նման ուժի կիրառման գործողությունների քողարկմանը և դրանց համար հող նախապատրաստելուն: Նա մշտապես ունեցել է պատերազմն սկսելու ծրագրեր»:

Նաղդալյանը նշեց՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի այս ագրեսիան ունի 2 առանձնահատկություն: «Առաջին, Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, և խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, երկրորդ, այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը»:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: «Ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետները, որոնք օգտագործում են թուրքական սպառազինություն՝ անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ: Մենք ունենք տեղեկություն նաև Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին»:

Արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը շեշտեց, որ այս բոլոր հանգամանքներին գումարվում է նաև Թուրքիայի ղեկավարության ցուցաբերած լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցությունը Ադրբեջանին: «Այս ամենը մեզ թույլ է տալիս ասել, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Մոտ 100 տարի առաջ իր պատմական հայրենիքում հայ ժողովրդին ոչնչացրած Թուրքիան ներկայումս կարծես թե խրախուսում է Ադրբեջանին նույն ցեղասպան գործողությունները իրականացնել նաև հայ ժողովրդի նկատմամբ Հարավային Կովկասում»:

Աննա Նաղդալյանը նշեց նաև, որ Արցախի և Հայաստանի կարողությունները և պատրաստակամությունը՝ հակադարձել այս դաշինքին, աներեր է: «Այդ վճռականությունը այլընտրանք չունի, այստեղ խոսքը իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և կյանքի մասին է»:

Տպել
935 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը