Առավոտյան հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում. Անդրանիկ Քոչարյան

28/09/2020 schedule16:51

Առավոտյան արցախյան կողմը հաջողություններ է գրանցել Ասկերան Մարտունի հատման հատվածում: Հակառակորդը տվել է մարդկային եւ տեխնիկական կորուստներ: Մենք հաջողություններ ենք գրանցել հարավային հատվածում՝ Ջաբրայիլի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրեր են շրջանառվում Ռուսաստանի՝ Հայաստան զենք ուղարկելու վերաբերյալ, Քոչարյանը նշեց՝ Ռուսաստանը զենք չի ուղարկում Հայաստան, Հայաստանը իր սպառազինությունը ձեռք է բերում տարբեր երկրներից, նաև՝ Ռուսաստանի Դաշնությունից, ներքին գներով: «Երբ նկատում ենք Թուրքիայի մասնակցությունը, ինչ-որ ուժեր ուզում են դա բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ: Այսօր ռազմական գործողությունների ամբողջ ծանրությունը իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը՝ Հայաստանից ներգրավված կամավորներով: Դա տարածող մունդռիկներին ասեք՝ թող սսկվեն»:

Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց՝ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: «Նամակներ եմ ուղղել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ ղեկավարին, անդամ պետություններին, ասոցացված անդամ պետություններին: Ստանդարտ նամակներ են, որ տեղեկացված լինեն իրողություններին»:

Պատգամավորը նաև խոսեց Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ ռազմական գործողությունները մեզ համար բարենպաստ հունով են գնում, ճանաչումը այս պահին կարող է սպասել: «Դա կախված է, թե զարգացումները ինչպիսի ընթացք կունենան ռազմի դաշտում: Օրակարգում այդ հարցը կա»:

Քոչարյանը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության և մոբիլիզացիայի հայտարարումը՝ ընդգծելով, որ եթե նման քայլ կատարված լիներ Ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ պատկեր կլիներ: «Մենք ունեցանք շատ արագ ձևավորված ռեզերվ, ընդ որում՝ կամավոր, որը գտնվում է Պաշտպանության բանակի տնօրինման և հրամանատարության տակ: Դա ամենակարևորն է, որ մեր զինված ուժերը մարդկային ուժի խզում չունեցավ: Եթե պատերազմը ունենալու է շարունակական բնույթ, այն պետք է սնուցվի, և սնուցողը պետք է լինի հասարակությունը»:

Քոչարյանը նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ամբողջ աշխարհի առաջ ստել է՝ ասելով, թե արցախյան կողմն է հարձակվել: «Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիր անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը, և այստեղ որևէ խախտման մասին խոսք չի եղել: Այդ սուտը պարտադրված սուտ էր, որպեսզի արդարացներ այն անիմաստ գործողությունները, որի արդյունքում զոհվեցին շատ ադրբեջանցիներ, և մեր զինվորները՝ նույնպես: Գալու է մի պահ, երբ Ադրբեջանի մայրերը պետք է նույն Ալիևին ասեն՝ հանուն ինչի՞, ի՞նչ խնդիր ես լուծում»:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ զեկույցը պատրաստ է, բայց այն այս պահին չպետք է խանգարի բանակի գործողություններին: «Բանակը պետք է իր վստահ կեցվածքը պահի»:

Տպել
1449 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել