Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում. Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյնը ամբողջ բարեկամական խմբի անունից հայտարարություն է հրապարակել, որում դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրան աջակցող թուրքական պաշտոնական հռետորաբանությունը:

«Կանադա-Հայաստանի խորհրդարանական բարեկամական խմբի անունից դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։ Հաշվի առնելով զոհերի աճող թիվը, ավելի քան հարյուր վիրավորների և քաղաքներին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասը՝ այս մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։

Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը, ինչպես ամբողջ աշխարհը, մտահոգությամբ և ցնցված հետևում է այս բռնություններին։ Կանադական կառավարությունն աշխարհի այլ կառավարությունների հետ միասին մշտապես կոչ է արել վերջ դնել բռնություններին։ Բոլորս պետք է աշխատենք, քաղաքացիներին ռազմական հարվածներից պաշտպանելու ուղղությամբ անենք այնպես, որ հատկապես երեխաները չդառնան ռազմական գործողությունների զոհեր։

Տարածաշրջանից այսօր ստացված տվյալները մտահոգիչ են: Տեղեկությունները, որ մարտերում ուղղակիորեն կիրառվել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, ինչպես նաև ռազմական դրության մասին հայտարարությունները խոսում են բախումների լրջության մասին։ Բոլոր ջանքերը պետք է ուղղվեն նվազեցնելու այս հակամարտության՝  վերահսկողությունից դուրս գալու հեռանկարը։

Իրավիճակը դեռևս զարգանում է, սակայն մենք հույս ունենք, որ կտեսնենք հրադադարի պայմաններին հավատարիմ մնալու պատրաստակամություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ աշխատանքները պետք է ստանան լիակատար աջակցություն։ Այս հակամարտությունը չունի կենսունակ ռազմական լուծում։

Թուրքական ղեկավարության կողմից էլ շարունակվող թշնամական հռետորաբանությունը բացարձակապես օգտակար չէ և դուրս է դիվանագիտական նորմերից։ Ոչ մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ չպետք է երբևէ խրախուսի ատելությունը, հրապարակավ նսեմացնի ազգերին կամ կոչ անի բռնի կերպով հեռացնել քաղաքացիական բնակչությանը։

Խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում դադարեցնել մարտերը, անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և ապահովել բռնությունների կենտրոնում հայտնված քաղաքացիական բնակչության շարունակական պաշտպանությունը և աջակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
1332 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա