Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր: Այս տեղեկությունը բրիֆինգի ժամանակ լրագրողներին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բրիֆինգի մտնելուց առաջ գտա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին: Րոպեներ անց դուրս կգամ և տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտ քաղաքից»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական կողմի՝ հարյուրավոր զոհեր ունենալու լուրը կեղծիք է: «Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է ազգանուններով, տվյալներով, և հայտարարում ենք: Հարյուրավոր զոհեր հաստատ չունենք»:

ՊՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց՝ ճիշտ չէ հրապարակել տվյալներ այն մասին, թե քանի մարդ է մեկնել Արցախ: «Դա գաղտնիք պարունակող տեղեկություն է, իսկ դիմել են շատ-շատերը: Ես ստիպված եմ շատերին ասել, որ խնդրում ենք ուղղակի դիմել ձեր զինկոմիսարիատներին, որովհետեւ չկազմակերպված աշխատանքը ավելի շատ մեզ խանգարելու է»:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ շատերն են դիմում իրենց՝ ապաստարաններ և բնակարաններ տրամադրելու համար: «Նման անհրաժեշտություն չկա: Եթե լինի նման անհրաժեշտություն, դուք պաշտոնապես կիմանաք: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, համապատասխան մարմինները, համապատասխան գերատեսչությունները, միանշանակ, կաշխատեն այս ուղղությամբ և կասեն՝ ինչքան հյուրատուն, ինչքան ապաստարան, ում համար, որ տարիքային խմբի համար, ինչքան բնակչության համար պետք կլինի, բայց առայժմ նման բան չկա»:

ՊՆ ներկայացուցիչը հատուկ շեշտեց՝ չկա մասսայական տեղահանում հասկացությունը, այսինքն՝ խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում:

Տպել
1226 դիտում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում՝ տեղեկատվական աշխատանքի համար

Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին, ու նրանք ստիպված են բախվել հսկայական դժվարությունների. Մել Գիբսոն

Թանկյան, Համասյան, համաշխարհային ճանաչում վայելող այլ աստղեր․ համերգ՝ նվիրված Արցախի բնակիչներին

Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ. ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ

Ռուսաստանը չի աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման տարբերակին. Լավրով

Դոնալդ Թրամփը երեկ Նյու Հեմշիրում ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը

Նպատակը միայն հաղթանակն է, սա բոլորիս խնդիրն է. կամավորները հաղթանակ են խոստանում (տեսանյութ)

Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարության ծավալներն աճել են

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. ՀՀ վարչապետ

Պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. ԱԻՊԾ սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում

Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել. ԿԳՄՍՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք. գրանցվել է 16 մահ մեկ օրում

ՊՆ-ն եւս մեկ անգամ հաստատում է՝ հայկական կողմը խստորեն պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը. Շ. Ստեփանյան

Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. հրադադարը խախտվեց նաեւ բնակավայրերում. ԱԻՊԾ

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում ապրող հայերը հզոր բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ)

Միջազգային հանրությունը ԼՂ-ի համար պետք է կիրառելի համարի «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետը՝ WION TV-ին

Եթե հանուն հայրենիքի չանեմ, ինչին ծառայեցնեմ աշխատանքներս․ նկարչուհին վաճառել է նկարները, գումարը՝ փոխանցել հիմնադրամին

Տիգրանակերտ. առաջին պատերազմում ազատագրված քաղաքն այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը. Վահրամ Պողոսյան

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ ԼՂ-ում պատերազմին վերջ դնելու համար. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը