Խաղաղ բնակչության, զինծառայողների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների առթիվ հարուցվել են քրեական գործեր․ Դատախազություն

Փաստական տվյալները վկայում են Ադրբեջանի զինուժի կողմից ազգային ատելության հողի վրա, ապօրինաբար կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ կատարված հանցագործությունների մասին։ ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն եւ գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը։

Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

«Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել եւ շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ։ ՀՀ եւ ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները:»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ: Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա եւ մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական  բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ եւ վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին:

Տպել
269 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են