«Վանաձորի օր» ամենամյա միջոցառումը չեղարկվել է. գումարները կուղղվեն Արցախի պաշտպանությանը

Վանաձորի քաղաքապետարանը, հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը, որոշում է կայացրել չեղարկել հոկտեմբերի 3-ին կայանալիք «Վանաձորի օր» ամենամյա տոնակատարությունը: Նախատեսված ողջ գումարն ուղղվելու է Արցախին:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը: «Առաջարկ ներկայացրեցի համայնքի ղեկավարին, որ այս տարբերակով գնանք, ինչին քաղաքապետը միանշանակ համաձայնեց: Ես կարծում եմ, որ այսօր մեր միակ տոնը բոլորիս հաղթանակն է լինելու, եւ մենք ոչ մի միջոց չենք խնայելու՝ լինել մեր եղբայրների կողքին: Ցանկացած միջոց այսօր օգտագործվելու է միայն ու միայն մեր սահմանների համար»,- ասաց Գոռ Բադյանը՝ մեկ անգամ եւս կրկնելով, որ ամենամեծ ու ամենակարեւոր տոնը լինելու է բոլորիս հաղթանակը:

Վանաձորի օրվա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացվել էր մոտ 8 մլն դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է Արցախին: «Մենք տեղյակ ենք պահել նաեւ միջոցառումներն իրականացնելու համար մրցույթը շահած կազմակերպությանը, որը եւս դրական է ընդունել մեր որոշումը: Որոշակի տեխնիկական հարցեր կան, որոնք ավագանու անդամների հետ կքննարկենք: Նախատեսված գումարը, երբ լինի կոնկրետ որոշում, թե ինչ ճանապարհով եւ ուր է փոխանցվելու, մենք կփոխանցենք: Դա լինելու է միայն ու միայն Արցախին, կլինի թափանցիկ, բոլորը կտեղեկացվեն»,- նշեց մարզպետարանի պաշտոնյան՝ հավելելով, որ ավագանու անդամներն իրենց բանավոր համաձայնությունն արդեն տվել են եւ մնում է դա փաստաթղթային ձեւակերպում ստանա:

Տպել
345 դիտում

Ժնևում կողմերը պայմանավորվել են չհարվածել քաղաքացիական բնակչությանը, փոխանցել իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցուցակը

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան 7 ժամ տեւած հանդիպումը

Ադրբեջանից վերադարձված գերին մանրամասներ է պատմում մյուս գերիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Ադրբեջանը օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որը զանգվածային ոչնչացման բնույթ ունի. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ

Պատերազմը սկսելուց հետո որեւէ պատգամավոր պարգևավճար չի ստացել ու չպիտի էլ ստանա. Վահագն Թեւոսյան

Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը Արցախ այցի համատեղ հրավեր են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. ՊՆ ներկայացուցիչ

Լեգիոներների սահմանափակում. ինչպես են թիմերը լուծում խնդիրը

Կապանի Դավիթ բեկ բնակավայրում այսօր մարտական գործողություններ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ-ն փաստում է՝ Ադրբեջանը վարանում է համաձայնվել առանց նախապայմանների հրադադարին․ Արմենպրես

Հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա տղամարդ. 6 խաղաղ բնակիչ վիրավոր են. Արցախի ՄԻՊ

Դավիթ Տոնոյանը եւ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը քննարկել են ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը

Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրքադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքում ծանոթացել է վիրավոր զինվորների և կորոնավիրուս ունեցող պացիենտների բուժման ընթացքին

Ապարանի ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել

«Մեր օգնությունը բանակին այսօր առավել քան երբեւէ պետք է»․ քաղաքացին իր անձնական ավտոմեքենան կնվիրաբերի բանակին

1000 դրամների շեմը վերանայելու հարցով քննարկումներ են սկսվել. «կընտրվի այն մոտեցումը, որը լավագույն լուծումը կլինի»

ԱԻՊԾ տնօրենին շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում. համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են