Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

27/09/2020 schedule18:49

Սա, ըստ էության, Ադրբեջանի փորձն է՝ Արցախի հարցը  լուծել ռազմական ճանապարհով և Լեռնային Ղարաբաղը օկուպացնել։ Սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում կա նաև Հայաստանի սահմանների վրա հարձակման անմիջական սպառնալիք Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի տեղեկացմամբ՝  այս պահի դրությամբ փաստացի իրականացվում է առաջին շարակարգի՝ այսինքն՝ մասնակի զորահավաք։ «Մենք որոշել ենք հենց այդպիսի որոշում ընդունել, որպեսզի իրավիճակին, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքելու հնարավորություն ունենանք»։

Փաշինյանը նշեց՝ Արցախի Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով՝ հատկապես Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում մղում է մարտեր։ «Իրադրությունը լարված է, ես հասկանում եմ, որ մեզ բոլորիս հետաքրքրում է իրավիճակի մանրամասները։ Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր, ընդ որում՝ քանի որ ի սկզբանե թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, զոհեր ունենք ոչ միայն  զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։ Հարված է հասցվել նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, այլ բնակավայրերին և Պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելով Ադրբեջանի հարձակումը և ադրբեջանական ագրեսիան»։

Վարչապետի խոսքով՝  ֆիքսված որևէ իրավիճակ չունենք։ «Իրավիճակը գտնվում է զարգացման մեջ, և մեր զինվորականները ասում են, որ իրավիճակի գնահատականը հետևյալն է, որ լարված է, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է»։

Կառավարության ղեկավարն ընդգծեց ՝ տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա։ «Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը․ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի հայության իրավունքներից, ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ։ Այս կոնտեքստն է, որ այսօր մեզ բերում է այսպիսի կոնֆլիկտի»։

Գործադիրի ղեկավարը  նշեց՝ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը, պետք է ամուր և միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ «Չափազանցություն չլինի ասել՝  սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և նույնիսկ գուցե ամենակարևոր հանգրվանն է, մենք պետք է տանք մի պարզ հարցի»։

ՀՀ վարչապետը հայտարարեց՝ պատրաստ է զոհվել հանուն  հայրենիքի։ «Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։

Փաշինյանը նշեց՝ այսօր  մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին։ «Մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ և ասենք․ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն  մեր հայրենիքի, մենք մեր հայրենիքի ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։ Մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի և Արցախը պետք է լինի ինքնորոշված, անկախ, ինքնուրույն, հզոր, հպարտ ինչպես այսօր է, ինչպես եղել է, և ուրեմն այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է։ Պատրաստեք ձեզ հաղթականի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական  ենք քան երբևէ»,- եզրափակելով ելույթը՝ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տպել
611 դիտում

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Մեր դպրոցը չկա, ցրիվ են տվել թուրքերը. արցախցի շատ աշակերտներ դեռ հաճախում են հայաստանյան դպրոցներ

ԱՀ նախագահը հանդիպել է անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ

Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի պատվիրակությանը

Ազատության հրապարակից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ

Գյումրու տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի լինի