Արցախը չի կարող ինքնավար մարզի կարգավիճակ ունենալ. պատգամավորները համակարծիք են վարչապետի հետ

ՀՀ-ի առջեւ հետեւողական եւ շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակի ճշգրտման:

Խորհրդարանում հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ռազմական դրություն հայտարարելուց հետո ԱԺ-ն իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրել:

Վարչապետն ասաց, որ Ադրբեջանը նաեւ հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ որեւէ այլ կարգավիճակ, որը կա՛մ նույնը կլինի, կա՛մ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: «Արդյոք կարո՞ղ էինք խուսափել եւ ի՞նչ պիտի անեինք խուսափելու այս պատերազմից, պիտի համաձայնեի՞նք, որ Արցախն ինքնավար մարզ է: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել: Մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո մենք հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»,- պատգամավորներին հարցրեց վարչապետը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հավելեց. «Ես չէի էլ կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը: Եթե նույնիսկ մենք համաձայնվեինք այդպիսի կարգավիճակին՝ համարելով, որ անվտանգություն ենք ապահովել մեր ժողովրդի համար, մենք արդյոք դրանով ապահոված կլինեի՞նք մեր խաղաղությունն ու կայունությունը: Այս հարցի պատասխանը տարածաշրջանում ընթացող զարգացումների մեջ է»,- եզրափակեց վարչապետը:

                                                                                                                    

Տպել
720 դիտում

Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն ունենք․ Տարոն Սիմոնյան

Ֆրանսիական Ավինյոն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա. նրան վնասազերծել են

Թուրք-ադրբեջանական ուժերի նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է. վարչապետ

Բանակցությունների հին տրամաբանության շարունակումը նույնը կլինի, որ վերադառնանք իննսունականների կարգավիճակին․ Ա. Քոչարյան

2 Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հայկական կողմին է փոխանցվել 30 զոհված հայ զինծառայողի մարմին, նաեւ՝ 1 քաղաքացիական անձ. ՊՆ

«Մատաղ քեզ». Ռազմիկ Ամյանը Արցախին նվիրված նոր ստեղծագործություն է ներկայացրել (տեսանյութ)

Ահաբեկչություն Ֆրանսիական Նիս քաղաքում. անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, կա 3 սպանված (տեսանյութ, լուսանկարներ)

Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Շատ ավելի վտանգավոր էր, որ Վազգեն Մանուկյանը այդ կոչը հնչեցրեց հոկտեմբերի 27-ին․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը հետաձգվել է

«Ալիեւն ու կեղծիքը հոմանիշներ են». «Զինուժ Մեդիան» բացահայտում է ադրբեջանական հերթական կեղծիքը (տեսանյութ)

Թուրքերի կողմից մուրճի հարված ստացած հայ տղան վիրահատվել է․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ահաբեկիչների և Թուրքիայի աջակցությամբ պատերազմական հանցանքները ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ ունեն. ԱԳՆ

ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ

Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած, ինքներս մեր մեջ թշնամի փնտրենք․ Անդրանիկ Քոչարյան

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում ատելության խոսքով սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին (տեսանյութ)

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա եւ Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը (լուսանկարներ)