ՀՀ-ում արգելվեց հավաքների եւ գործադուլների անցկացումը․ հրապարակվել է ռազմական դրության սահմանափակումների ցանկը

27/09/2020 schedule17:41

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօրվանից արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցումը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ-ում ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքի եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումների ցանկը, որը ստորագրված է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից։

Ըստ դրա՝ ՀՀ զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի եւ կառուցվածքի։

Հայտարարված զորակոչին մասնակցում են պահեստազորի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի մինչեւ 55 տարեկան քաղաքացիները։

ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հիման վրա՝ ամբողջությամբ, առանց խմբագրումների արտացոլելով պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը։

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ պետական այլ մարմինների ուժերն ու միջոցները։ Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է, մասնավորապես, ոստիկանության, ԱԻՆ-ի եւ ԴԱՀԿ ծառայության ուժերի կողմից։

Կիրառվող միջոցառումների ամբողջական տարբերակը՝ այստեղ։ 

Հիշեցնենք՝  այսօր՝ վաղ առավոտից, Արցախի Հանրապետությունը ենթարկվում է Ադրբեջանի Հնարապետության զինված հարձակման․ հրետակոծվում են նաեւ Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք է հայտարարվել նաեւ Արցախում:

Ազգային ժողովում այս պահին ընթանում է հատուկ նիստ․ ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
1660 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն