Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Թուրքիայի իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին:

Ermenihaber-ը հայտնում է, որ Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։

Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ 

Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։ 

Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։ 

Տպել
685 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն