Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

26/09/2020 schedule15:13

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Ընկերությունը հայտնում է, որ 2020 թ. հոկտեմբերի 1 – 2021 թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես  հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար:

Տպել
693 դիտում

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ

Պարզ չէ, թե որտեղ է ավարտվում Բաքվի պահանջների և ախորժակի սահմանը. վարչապետն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականներին

Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ)

Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչերը

Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան (տեսանյութ)

Վերլուծությունը փաստել է Ադրբեջանի զինվորի կողմից ծանր վիրավոր հայ զինվորին գնդակահարելու կադրերի իսկությունը

ԱՀ նախագահի հետ քննարկվել են թշնամուն անդառնալի կորուստներ հասցնելու մասին անելիքները

Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Աջարահայերն աջակցում են Արցախին. խաղաղ ցույց Բաթումիում. (լուսանկարներ)

Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավորին

Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես կգա ուղերձով

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն