Ֆրանսիայից Հայաստան ներմուծված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել է թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր

25/09/2020 schedule16:56

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում իրականացված հսկողության արդյունքում Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից, բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր` տեղադրված «NIVEA» գրառմամբ մետաղական տարայում:

ՊԵԿ-ը հայտնում է, որ առաքանիում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ որոշում է կայացվել ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը` դեպքին առնչվող այլ փաստեր և հանգամանքներ պարզելու նպատակով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ներմուծված առաքանին ստանալուց հետո ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկվել հիշյալ առաքանու ստացող Ա.Մ.-ն, վերջինիս ամուսինը` Ա.Ղ-ն և նրանց որդին` Կ.Ղ-ն:

Միաժամանակ` ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշումների հիման վրա, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են խուզարկություններ Երևանի տարբեր հասցեներում: Խուզարկություններից մեկի արդյունքում հայտնաբերվել են «մեթադոն» տեսակի թմրամիջոցի հեղուկ զանգված՝ իր ներարկիչով, իսկ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման ենթարկված Ա.Ղ-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգված:

ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացի Ա.Ղ-ն ձերբակալվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
321 դիտում

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սեպտեմբերի 28-ից մինչ օրս ՀՀ-ում սպանվել է 11, վիրավորվել՝ 8 անձ․ Ռ․ Վարդանյան

Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք. Դավիթ Տոնոյանի մոտ քննարկվել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին

Ադրբեջանում այս պահին կա 17 հայ ռազմագերի․ Ռաֆայել Վարդանյան

Թուրք զինվորականները մեզ սովորեցրել են լեռներում մարտ վարել. ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննությունը (տեսանյութ)

Արցախից Հայաստան տեղափոխվածները կենսաթոշակի կամ թաղման նպաստի համար կարող են դիմել ՀՀ կառույցներին

Իմ այդ ժեստով ուզում էի խփածս գոլերը նվիրել իմ հայրենակիցներին. Տիգրան Բարսեղյան

Սերժանտը վիրավոր վիճակում, կրակահերթի տակ 50 այլ վիրավոր զինվորի է դուրս բերել, ցուցաբերել օգնություն. մերօրյա հերոսներ

Իսպանիան դիվանագիտական քայլեր ձեռնարկելու՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ. սենատի անդամ Գարսիան դիմել է կառավարությանը

Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են համակարգել մարտական պատրաստության դասընթացները

ՊՆ խոսնակը հրապարակել է հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր

Ադրբեջանական հարձակումից սկսած մինչ օրս ՔԿ-ում 279 քրեական գործ է հարուցվել տարատեսակ հանցագործությունների դեպքերով

Զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր անձնական մեքենան է նվիրաբերել բանակին. Արծրուն Հովհաննիսյան

Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ. ուրիշ տարբերակ պարզապես չկա. Արարատ Միրզոյան

Օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի վերաբերյալ տեղեկություններ. ԱԱԾ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեների, ինչպես նաև ԱԽ հաջորդ նիստերը ժամանակավորապես կլինեն հեռավար

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 35 զինծառայողների անուններ

ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ. Շուշան Ստեփանյան

ՀԱԵ աշխարհասփյուռ թեմերի նվիրատվությունները կփոխանցվեն «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի

Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ. կան վիրավորներ. ՊՆ

Անվտանգության նկատառումներից ելնելով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է