Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք

Արմավիրի մարզի Պտղունք գյուղի երեկվա հրդեհից տուժած 10 ընտանիքները ժամանակավոր տեղավորվել են իրենց բարեկամների եւ ընկերների տանը: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Պտղունքի համայնքապետ Կարապետ Արտենյանը:

«Նույն գյուղից են էլի, մեկը եղբայր ունի, մեկը՝ քույր, մյուսը՝ ընկեր, առանձին ապրող երեխաներ: Ամեն մեկը մի տեղ տեղավորվել է ժամանակավոր»,- ասաց նա: Գյուղապետը նաեւ նկատեց՝ ճիշտ է, առայժմ անտուն մնացածների հարցը լուծված է, բայց երկարաժամկետ չէ: Տուժածների թվում եղել են մի քանի միայնակ ծնողներ, որոնք կարող են իրենց ամուսնացած երեխաների տանն ապրել: Բայց կան նաեւ ընտանիքներ, որոնք 5 եւ ավելի անդամից են բաղկացած եւ ունեն առաջնային լուծման կարիք:

Պտղունքում նոր դպրոց են կառուցում, որը շուտով ավարտին կհասցվի: Ըստ գյուղապետի՝ մտածում են դպրոցի հին շենքից մի հատված հատկացնել տուժած ընտանիքներին:

Հիշեցնենք՝ Պտղունք գյուղի Շիրազի փողոցում հրդեհից այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։ 

Գյուղապետը հայտնեց, որ վառված տներից ոչ մեկը պիտանի չէ բնակության համար, բայց որոշակի ապրանքներ պահպանվել են: Արտենյանը պատմեց, որ երեկ հրդեհը բռնկվելուն պես միանգամից փրկարարական արագ կանչ են գրանցել, սակայն չի հաջողվել տները փրկել, քանի որ դրանք փայտից էին. «10 րոպեում արդեն բոլորն այստեղ էին՝ փրկարարներով, շտապօգնության մեքենաներով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհներն էին բացում: Շատ օպերատիվ եւ լավ աշխատանք տարան, բայց քանի որ 50-ականներին կառուցված բաղդատից տներ էին, կրակը թափով տարածվում էր, ու հնարավոր չէր ինչ-որ բան անել: Ժամանակին կարողացանք միայն մարդկանց տարհանել, ու, փառք Աստծո, ոչ մի տուժած չկա»:

Արտենյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է նաեւ որոշակի գույքի տարհանում իրականացնել. սառնարան, որոշ պիտանի իրեր, սակայն հագուստեղենն ու մնացած օգտագործման պարագաները մնացին տներում, որոնք կրկին հնարավոր է դուրս բերել: «Այսօր առավոտ որոշ մարդիկ մտան իրենց տներ, տեսան, որ անհրաժեշտ պարագաներից՝ երեխաների շորեր եւ այլն, բաներ կան, որ փրկվել են»,- ասաց նա:

Գյուղապետը հայտնեց, որ Արմավիրի մարզպետն այսօր առավոտյան մեծ տոպրակներով սնունդ է ուղարկել ամեն ընտանիքի: Մի քանի օրվա սննդի պաշարը հերթով բաժանել են բոլորին: «Մենք լույս չունեինք, քանի որ համայնքապետարանը մոտիկ էր հրդեհի կենտրոնին: Հիմա արդեն լույս ունենք: Մարդկանց կասեմ, որ այստեղի այգում կարող են իրենց սառնարանները միացնել, հարմարեցնել եւ սնունդը մեջը դնել, չփչանա»,- նկատեց նա:

Արտենյանը նաեւ գրություն է ուղարկելու Արմավիրի մարզպետարան, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, ուսումնասիրեն եւ հասկանան՝ ինչքան գումար կպահանջվի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար: «Բայց դեռ մի քանի օր պետք է, որ խելքի գանք, այս վիճակն անալիզ անենք: Կներկայացնեմ մարզպետարան, իրենք էլ՝ Կառավարություն, նոր կհասկանանք»:

Ավելի ուշ Արմավիրի մարզպետարանից էլ ՀԺ-ին հայտնեցին, որ դիտարկվում է անտուն մնացածներին ժամանակավոր տրամադրել համայնքի դպրոցի շենքից մեկ հատված: «ՀՀ Արմավիրի մարզպետարանը համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում է իրավիճակից բխող հետագա գործողությունների հարցը»,- հավելեցին մարզպետարանի լրատվական բաժնից:

ԱԻՆ լրատվականից «Հայական ժամանակին» հայտնեցին, որ այս պահին խնդիրը իրավասու մարմինների տիրույթում է եւ հրդեհի պատճառը կպարզվի Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության ուսումնասիրությունից հետո: Սակայն ավելի վաղ գյուղացիները մասնավոր զրույցում հայտնել էին, թե հոսանքի տատանումից  է կրակը բռնկվել։ Այս գյուղում հոսանքի անջատումներ պարբերաբար են լինում։ Կրակը բռնկվել է գյուղի ամենահին տնից, որը 30- ականների փայտե շինություն է։ 

Տպել
1499 դիտում

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը