Եվրագավաթային աշուն․ ինչպես ձախողված մրցաշրջանը կարող է վերածվել տրիումֆի

Եվրագավաթային մրցաշրջանը հայկական թիմերից երեքի համար այս անգամ ավարտվեց՝ գրեթե չսկսված։ Սակայն թվացյալ ձախողված մրցաշրջանը կարող է կերպարանափոխվել տրիումֆի, և դրա համար ընդամենը մեկ քայլ է մնացել կատարել:

«Արարատ-Արմենիան», «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը» մեկնարկային 4 խաղերում պարտություններ կրեցին։ Որո՞նքն էին եվրագավաթային հերթական մրցաշրջանի ձախողման պատճառները, հատկապես՝ 2019/20 մրցաշրջանի գերազանց ելույթներից հետո, և ինչպես այն միևնույն դեպքում կարող է դառնալ պատմական հայկական ֆուտբոլի համար:

Շատերը, խոսելով թիմերի ձախողման մասին, հիշատակում են լեգիոներների գերակայությունը հայկական թիմերի կազմերում և որոշ խաղերում ընդհանրապես հայ ֆուտբոլիստների բացակայությունը մեկնարկային կազմից։ Իհարկե, լեգիոներների քանակը հետաքրքիր թեմա է, սակայն այն ոչ մի աղերս չունի եվրագավաթային ձախողումների հետ, և դրան պետք է անդրադառնալ առանձին։ Իսկ ձախողման մասին խոսելիս պետք է առանձնացնել բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

Հայկական թիմերի մակարդակը

Որքան էլ ոգևորիչ էին «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի», որոշ չափով նաև «Ալաշկերտի» հաջող ելույթները նախորդ մրցաշրջանում, միևնույն է, պետք է արձանագրենք, որ հայկական թիմերի մակարդակը, թեև մի փոքր բարձրացրել է, բայց անհրաժեշտ մակարդակի չի հասել, որպեսզի կարողանանք նրանցից պահանջել յուրաքանչյուր տարի մի քանի փուլեր անցնել եվրագավաթներում։ Իհարկե, երազել կարելի է, հատկապես, եթե վիճակահանությունն էլ երբեմն բարեհաճ է գտնվում, սակայն կայուն բարձր մակարդակի գոնե մեկ-երկու թիմ ունենալու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ։

Տարօրինակ մրցաշրջանը

CoVID-19-ը իր շտկումները մտցրեց եվրագավաթային մրցաշրջանում, և ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ այս մրցաշրջանում դիմակայությունների ելքը որոշվում էր ընդամենը մեկ հանդիպման արդյունքներով։ Դա մեծացնում էր պատահականության գործոնը. կարգով ավելի ցածր թիմերը լավ հնարավորություն էին ստանում առանձին խաղերում դառնալ սենսացիայի հեղինակ և դուրս թողնել մրցակցին։ Մյուս կողմից՝ առաջին խաղում սխալներ թույլ տված թիմը հնարավորություն չուներ պատասխան խաղում ուղղել դրանք և հետ բերել կորցրածը, և ստիպված պետք է ամբողջ ուժերը նետեր հենց այդ խաղում փրկվելու և փորձելու հաջորդ փուլ դուրս գալ։ Այս նորությունը հատկապես վնասեց այն թիմերին, որոնք իրենց հանդիպումը պետք է անցկացնեին մրցակցի հարկի տակ։

Վիճակահանությունը

Հայկական 4 թիմերից առնվազն երկուսի նկատմամբ վիճակահանությունը մեղմ ասած բարեհաճ չգնվեց․ «Շիրակին» բաժին հասավ ռումինական շատ ուժեղ «Ստյաուան», իսկ «Նոան» ստիպված էր մեկնել Ղազախստան՝ տեղի ուժեղագույն թիմերից մեկի՝ «Կայրաթի» դեմ խաղալու։ Վերջինիս բյուջեն զգալիորեն գերազանցում է հայկական թիմի բյուջեն։ Բացի այդ, մեկ խաղի գործոնը ևս իրենն արեց․ «Նոան» գոլ խփեց Ղազախստանում, բայց 1-2 հաշվի ժամանակ ստիպված էր նետվել առաջ, մինչդեռ, եթե դիմակայությունը բաղկացած լիներ երկու խաղից, հավանաբար կփորձեր պաշտպանվել, պահել հաշիվը և հաջորդ խաղում փորձել պայքարել հաջորդ փուլ անցնելու համար։

Փոխարենը, վիճակահանությունը բավականին բարեհաճ էր գտնվել «Ալաշկերտի» նկատմամբ, բայց երևանյան ակումբը չօգտվեց այդ նվերից՝ սեփական հարկի տակ զիջելով մակեդոնական ոճ ամենաուժեղ թիմին՝ «Ռենովային»։ Այստեղ արդեն արդարացումներ չկան, հայկական թիմը պարտավոր էր անցնել հաջորդ փուլ, հատկապես, որ խաղն էլ սեփական հարկի տակ էր անցնում։ Եթե դիմակայության հաղթողը որոշվեր երկու խաղի արդյունքով, միգուցե, «Ալաշկերտը» կարողանար պատասխան խաղում շտկեր իրավիճակը, բայց դա չի կարող արդարացում լինել։

«Արարատ-Արմենիայում» տեղի ունեցած փոփոխությունները

Ամենամեծ հույսերը կապված էին «Արարատ-Արմենիայի» հետ, սակայն սկզբում, թվում էր, ամեն ինչ շատ շուտ է ավարտվելու: Հայաստանի չեմպիոնների կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին փոխարինեց իսպանացի Դավիդ Կամպանյան։ Ինչ-որ տեղ կարելի է ասել, «Արարատ-Արմենիան» զոհաբերում էր եվրագավաթների այս մրցաշրջանը, քանի որ Կամպանյան գրեթե առանց միջմրցաշրջան անցնելու մտավ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ։ Բայց այս դեպքում արդեն վերոնշյալ գործոնները, որոնք բացասական էին աշխատել հայկական մյուս թիմերի համար, լիարժեք գործեցին հօգուտ «Արարատ-Արմենիայի»:

Վիճակահանությունը, ինչպես և նախորդ մրցաշրջանում, բավականին բարեհաճ էր գտնվում հայկական թիմի նկատմամբ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցակիցը Կիպրոսի չեմպիոն «Օմոնիան» էր, որը 6 ամիս պաշտոնական հանդիպում չէր անցկացրել, բայց «Արարատ-Արմենիան», նոր մարտավարությանը չհարմարված, ոչինչ անել չկարողացավ։ Այնուհետև հայկական թիմին դիմակայեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլան», որը, ֆուտբոլիստների խաղամակարդակով նկատելիորեն զիջելով Հայաստանի չեմպիոնին, միայն հրաշքով չհաղթեց Երևանում (հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ «Արարատ-Արմենիան» զիջում էր երկու գնդակի տարբերությամբ):

«Ֆոլայի» նկատմամբ տարած էմոցիոնալ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» կարողացավ հաղթահարել նաև սլովենական «Ցելյեի» արգելքը, ընդ որում, նորից լրացուցիչ ժամանակում, և ինչպես «Ֆոլայի» հետ մրցավեճում, նորից հաղթական գոլի հեղինակ դարձավ գրոհին միացած կենտրոնական պաշտպանը՝ թիմի ավագ Սերգեյ Վակուլենկոն:

Այժմ Դավիդ Կամպանիայի թիմին միայն մեկ քայլ է մնացել դեպի բաղձալի երազնքը՝ խմբային փուլ դուրս գալը: Դրա համար «Արարատ-Արմենիան» պետք է կարողանա հաղթել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»: Հատկանշական է, որ «Ցրվենա Զվեզդային» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից դուրս է թողել նույն «Օմոնիան»: Համեմատած նախորդ երկու մրցակիցների, իհարկե, սերբական թիմն անհամեմատ ուժեղ է, բացի այդ տիտղոսակիր է ու լավ ավանդույթներով: Բայց այստեղ մեկ խաղով դիմակայության հաղթողին որոշելու գործոնը կարող է օգուտ լինել արդեն հայկական թիմին: Հատկապես, որ սերբական արգելքն ամենևին էլ անհաղթահարելի չէ: Հայկական ակումբային ֆուտբոլի պատմական նվաճմանը մնացել է ընդամենը մեկ քայլ, որը պետք է անել հոկտեմբերի 1-ին:

Տպել
1393 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին