Պաշտոնից ազատված փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայտարարությամբ է հանդես եկել

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի արդեն նախկին տեղակալ Գրիշա Թամրազյանը, որը երեկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Երեկ նա հրաժարվել էր խոսել ազատման պատճառների մասին՝ առաջարկելով սպասել իր հայտարարությանը: 
 
«Հարգելի՛ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել գնալ այս քայլին, որովհետև համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Հանուն մեր ուժեղ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն կայացնելուն, հանուն արդարության, հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի, հանուն որակյալ և ազգային արժեքների վրա հիմնված կրթության, հանուն մրցակցային և համաշխարհային մասշտաբի սպորտ ունենալուն:
Չեմ կարծում, որ այդ նպատակին հասնելու համար, անհրաժեշտ էր հրաժարվել այն ամենից, ինչը եղել է նախկինում, այդ թվում՝ նաև ձեռքբերումներից, որոնք իրականացել են վերջին 29 տարիների ընթացքում մեր հայրենակիցներից շատերի ջանքերով»,- նշել Թամրազյանը:
Հավելելով՝ նա շարունակել է. «Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ.-ից:
Բայց իմ տեսակը հանձնվողներից չէ, և պայքարը հանուն այն արժեքների, որոնք ինձ համար անփոփոխ են, շարունակվելու է. սա տեսակի պայքար է։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պրոֆեսիոնալներին, ում հետ բախտ ունեցա աշխատել վերջին երկու տարիների ընթացքում՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, բուհերի ռեկտորներին, կրթության բոլոր շահառուներին, մարզաշխարհի ներկայացուցիչներին և իմ շատ սիրելի սպորտսմեններին: Բոլորին ցանկանում են քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք հանուն մեր պետության ապագայի և քաղաքացիների արժանապատիվ կյանքի»:
Նշենք, որ երեկ՝ Թամրազյանի ազատման օրը, որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ նա դեմ է հանրակրթության պետական չափորոշիչներին, քանզի դրանք հակադրվում են ազգային արժեքներին, ու փոխնախարարի ազատման դիմումն էլ հենց այդ հողի վրա ունեցած հակասությունների հետ է կապված: Քանի որ Թամրազյանի հայտարարության մեջ ներկայացված ձեւակերպումներն ընդհանրական են, նրան խնդրեցինք պարզաբանել՝ հաստատո՞ւմ է տեղեկությունները, որ ԿԳՄՍՆ մշակած չափորոշիչներն իր համար անընդունելի են, ու եթե հաստատում է, ապա այդ չափորոշիչներում հատկապես ի՞նչն է իրեն մտահոգել՝ ազգային արժեքների համար վտանգ լինելու տեսանկյունից: 
Թամրազյանն ասաց, որ առայժմ հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի:
Բայց քանի որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Թամրազյանի ազատման դիմումը կապել էր Կառավարությունում ավարտված ծառայողական քննության հետ, նրան, այնուամենայնիվ, խնդրեցինք մանրամասնել, թե ինչ նպատակով էր այդ ծառայողական քննությունը, ինչ կապ ուներ այն իր հետ ու պաշտոնից ազատման իր դիմումը որքանով է կապված այդ քննության արդյունքների հետ: 
Թամրազյանից պատասխան չենք ստացել: 
Տպել
2751 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է