Կերպարվեստի խոշորագույն վարպետներից Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակն է. կցուցադրվեն նրա էտյուդներից մինչեւ նոթատետրեր

Այսօր կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկի՝ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակն է: Նկարչի հոբելյանի կապակցությամբ Վաղարշապատում կմեկնարկի նրան նվիրված փառատոնը, որի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կկայանա Թադեւոսյանի անվանական ցուցասրահի հանդիսավոր բացումը:  Փառատոնի մանրամասների եւ պատկերասրահի աշխատանքի մեկնարկի մասին ՀԺ-ն զրուցել է ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:

Տիկին Հակոբյան, այսօր Եղիշե Թադեւոսյանի 150-ամյակի կապակցությամբ ՀԱՊ Էջմիածնի մասնաճյուղի Մհեր Աբեղյանի թանգարանում բացվելու է Թադեւոսյանի անվանական ցուցահանդեսը: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ միջոցառում է լինելու:

- Նախ ասեմ, որ Եղիշե Թադեւոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժեւորման, վերաիմաստավորման գործում: Ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին եւ բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ 5 տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Կոմիտասը», «Քրիստոսը եւ փարիսեցիները», «Մեր փողոցը Վաղարշապատում» եւ այլն:  Ցուցադրության կոնցեպտի հիմքում մեծադիր կտավների և էտյուդային նախանկարների, էսքիզների համադրումն է, ինչը բացահայտում և ամփոփում է մտահղացումից իրականացում նկարչի ինքնատիպ ուղին: Ընդհանուր առմամբ ստեղծելով 800-ից ավելի էտյուդ՝ հայ իմպրեսիոնիստը բացարձակ նոր իմաստավորում է տվել «էտյուդ», «էտյուդայնություն» հասկացություններին հայ կերպարվեստում՝ այն համահունչ դարձնելով ժամանակի համաշխարհային արվեստի նոր ուղղություններին ու միտումներին: Մեծ մասամբ արտասահմանյան ուղևորությունների ընթացքում արված փոքրածավալ պատկերումներն օժտված են տեղանքի աշխարհագրական-պատմական տիպիկ բնութագրումներով: Երբ Սինյակը Փարիզում ստեղծում է իր պուանտիլիստական աշխատանքները, Թադևոսյանն իր արվեստում փայլուն վիրտուոզությամբ ու տեխնիկական եզակի հմտությամբ կիրառում է ֆրանսիական նեոիմպրեսիոնիզմի ոճաձևաբանական սկզբունքները՝ ժամանակաշրջանին հատուկ իր ինքնատիպ-թադևոսյանական ընկալմամբ: Ցուցահանդեսում ներկայացված էտյուդներում նկարիչը երբեմն հեռանում է հստակ առարկայականությունից, նյութականությունից՝ ձևավորելով տեսողական-օպտիկական մի ընդհանուր մակերես:

- Քանի որ բավականին մասշտաբային միջոցառում է տեղի ունենալու, ի՞նչ անակնկալների սպասենք:

- Տասնյակ տարիներ Ազգային պատկերասրահի պահոցներում պահվող աշխատանքների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրությունն ամբողջանում է նկարչի նոթատետրերը, գծապատկերները, էսքիզներն ու գրառումները, լուսանկարներն ու անձնական իրերը ներկայացնող հարուստ հուշաձեռագրային նյութի ցուցադրությամբ: Այսօր նաեւ մեկ այլ անակնկալ է սպասվում՝ նկարչի հայրական տան մոտ՝ Ռ. Մելիքյան փողոցում, տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված հուշատախտակի բացումը: Թերեւս ամենակարևոր ձեռքբերումներից է ծրագրի նախապատրաստական փուլում ուսումնասիրությունների արդյունքում նկարչի հայրական տան արտաքին պատի պահպանված մի հատվածի հայտնաբերումը: Այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ պատի այդ բեկորն ունի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվելու է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի եւ Էջմիածնի գեղարվեստի դպրոցի սաների բացօթյա նկարչությամբ: Հավելեմ, որ փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահը կազմակերպելու է ինտերակտիվ կրթական ծրագրեր, թեմատիկ դասախոսություններ եւ էքսկուրսիաներ:

- Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով խափանվել էր թանգարան-այցելու անմիջական կապը, սակայն կարծես թե աստիճանաբար վերադառնում եք բնականոն ընթացքին: Ինչպե՞ս է ստացվում այդ անցումը:

- Մեզ համար այդ անցումը շատ կտրուկ էր, քանի որ թանգարանների այդքան սպասված վերաբացումը պատկերասրահում նշանավորվեց իր հանրահայտ հերթերով աղմուկ հանած Դալի եւ Պիկասո ցուցահանդեսի վերաբացմամբ: Երկարատեւ դադարից հետո արտակարգ դրության պայմաններում Ազգային պատկերասրահը 10 օրում ընդունեց շուրջ 10.000 այցելու:

Մեր նախորդ զրույցում, երբ դեռ նոր էիք նշանակվել տնօրենի պաշտոնակատար, ասացիք, որ սիրահարված եք թանգարանին այստեղ աշխատելու առաջին իսկ օրվանից: Այժմ, երբ առավել պատասխանատու պաշտոնի եք, ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:

- Վերաբերմունքս նույնն է՝ սիրահարված թանգարանին:

Տպել
2068 դիտում

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին