Վարչապետը Արթուր Ասոյանին զրկել է շնորհակալագրից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին զրկել է ավելի վաղ շնորհված շնորհակալագրից:

Հիշեցնենք՝ նա սեպտեմբերի 18-ին որոշում էր ստորագրել, որով պարգևատրումներ էր արել։ Վարչապետի շնորհակալագրով խրախուսվել էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը: Արթուր Ասոյանը նշել էր, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել է նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը եւս ներկայացրել էր կատարված աշխատանքները:

Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ, վարչապետի որոշմամբ, Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: 

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Ասոյանի անունը հանվել է պարգևատրվողների ցանկից։

Որոշման մեջ ասվում է.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու մասին» N 1073-Ա որոշման 1-ին կետից հանել «Արթուր Աշոտի Ասոյանին - Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար» բառերը:

Տպել
1884 դիտում

«Էքստրա 3 ԳԲ». մատչելի գերարագ ինտերնետ UCOM շարժական կապի բաժանորդների համար

Հակոբ Արշակյանն ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման (լուսանկարներ)

Միջպետական և հանրապետական նշանակության որ ավտոճանապարհները կնորոգվեն

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Քաջարան և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին (լուսանկարներ)

Արտակ Բեգլարյանը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել

ԱԺ նախագահի հայտարարությունը Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին

Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերը (տեսանյութ)

Երևան-Փարիզ գործակցությունը պետք է զարգանա նաև երիտասարդների փոխանակման ու կրթական ծրագրերով. Երևանի քաղաքապետ

Ճոպանուղիների, ատրակցիոնների, կարուսելների տեխնիկական անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա

Զինվորի տան տղաներից ևս 11-ն աշխատանքի են անցել ավիացիայի ոլորտում. Արմեն Մուրադյան

Հայաստանում այսօր ոչ մի չգնահատված արժեք չպետք է լինի․ Վահան Վարդապետյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կեզրափակվի «Չտեսնված հանրապետություն» ֆիլմով

Դատարանը բավարարել է Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. կնշանակվի փորձաքննություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ. քննարկվել են Մեղրու ազատ տնտեսական գոտուն, հյուսիս-հարավին առնչվող հարցեր

Գրքի «գլուխներից մեկը» ոչ թե կարդացի, այլ ապրեցի Քաջարանում՝ 100-ամյա Արշալույս տատիկի տանը. Աննա Հակոբյան

Ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործից անջատված մասի նախաքննությունը

Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կներկայացնի. ԶԼՄ-ներ

Պետբյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի Լա» խաղատան պետական տուրքը վճարելու համար․ այն կվերաբացվի

Հրդեհ Ագարակ-Կարճևան ավտոճանապարհին. անասնակեր է այրվել

Երևանի մի մասի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Տարկետման ինստիտուտը վերադառնում է բուհական համակարգ. Կառավարությունն ընդունեց նախագիծը

Կառավարությունը դրական է գնահատում Հիսուս Քրիստոսի արձանի նախագիծը. այն կկառուցվի Հատիս սարի վրա

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը հիմնանորոգվում է. փոխնախարարը ծանոթացել է ընթացքին

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում. Սամխարիձե

Երևանի Թբիլիսյան խճուղու նոր կառուցվող շենքից 59-ամյա բանվորն ընկել և տեղում մահացել է

Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կիրականացվեն օդային տրանսպորտով. Փաշինյան

Մեխակ Արզումանյանն այցելել է Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ հենակետեր, հետևել բերքահավաքի ու ծառայության ընթացքին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին՝ հոշոտված վիճակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանձին անդրադարձել է «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» անվամբ Իրան-Հայաստան հայտին

Ոստիկանության պաշտոնատար անձին փորձել են կաշառել՝ առանց քննությունների վարորդական իրավունքի վկայականներ տալու դիմաց

Տավուշում տրակտորը գլորվել է ձորը, կա վիրավոր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արթուր Միրանյանը հեռացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից

Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բռնկվել. 3 անձ այրվածքներ է ստացել