Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

2020 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 119 դեպք, որը 18-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց, որ այս տարվա դեպքերի գերակշիռ մասը` 77-ը, արձանագրվել է ֆիզիկական բռնության տեսքով, որը 20-ով ավելի է նախորդ տարվա դեպքերից: 1-ով ավելացել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը՝ 5-ից դառնալով 6, իսկ սեռական բռնության դեպքերը նվազել են՝  39-ից դառնալով 36: 119 դեպքերից 99-ով հարուցվել են քրեական գործեր, 20-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Հարուցված 99 գործերից 20-ն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներ երեկ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մի խումբ սաների նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ծեծի ենթարկելու եւ ցավ պատճառելու համար: Քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է, Դուրյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ներկայացնել, միայն նշեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացել են բռնության մասին տեղեկություն, որը ճշտելու համար բաժին են հրավիրել քաղաքացու, նախապատրաստվել են նյութեր, որից հետո հարուցվել է քրեական գործ: Ինչ վերաբերում է բռնությունից հետո երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է: Նելլի Դուրյանը վստահություն հայտնեց, որ նախարարության կողմից այդ աշխատանքները կիրականացվեն:

Նելլի Դուրյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ  մեր մի քանի հարցերին.

- Տիկի՛ն Դուրյան, բռնությունը՝ հատկապես անչափահասների նկատմամբ, որքանո՞վ է արմատացած մեր հասարակության մեջ, աճի կամ նվազման ի՞նչ միտում է նկատվում տարեցտարի:

- Մենք բռնության թվերի աճ չունենք, կարծես թե կայունացում է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ: Այսօր քաղաքացիներն ավելի շատ են ահազանգում, հիմնախնդիրը ավելի շատ է ուշադրության կենտրոնում, եւ բացահայտման աշխատանքներն էլ ավելի շատ են իրականացվում. բավականին մեծ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ բռնության բացահայտմանն ու կանխարգելմանը:

- Այսինքն՝ քաղաքացիները կաշկանդվա՞ծ չեն ոստիկանություն դիմելու եւ իրենց խնդիրը բարձրաձայնելու հարցում:

- Վստահաբար կարող եմ ասել, որ այո, այսօր շատ ավելի քիչ են կաշկանդված, քան նախկինում: Ավելի շատ են դիմում, ավելի շատ են ահազանգում. այդ մասին է վկայում վիճակագրությունը: Մեր վարչությունում ունենք թեժ գիծ, որի միջոցով ահազանգում են, կապ են հաստատում նաեւ սոցցանցերի միջոցով, հաղորդագրություն են գրում, տեղեկացնում են՝ որոշ դեպքերում խնդրելով, որ անհայտ մնա իրենց անուն-ազգանունը, դա էլ խնդիր չէ, կարեւոր է, որ դեպքը բացահայտվի:

- Հատկապես ի՞նչ տեսակի բռնություններ են արձանագրվում երեխաների նկատմամբ:

- Ամենից շատ ֆիզիկական բռնություն, բայց եկեք չմոռանանք, որ այն տանը, որտեղ տեղի են ունենում բռնություններ չափահասների միջեւ, այսինքն՝ ընտանեկան բռնություն, հիմնականում կան երեխաներ, գուցե նաեւ՝ մեկից ավելի, եւ ականատես լինելով բռնությանը՝ միանշանակ իրենք էլ են բռնության ենթարկվում, եթե ոչ ֆիզիկական, ապա, ցավոք, հոգեբանական բռնության, նույնիսկ եթե լռում են այդ մասին:

- Եթե համեմատենք մարզերի եւ Երեւանի երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ի՞նչ տարբերակում կա, որտե՞ղ են դեպքերը գերակշռում:

- Երեւանում թիվը ավելի մեծ է՝ պայմանավորված ազգաբնակչության թվով. այնտեղից, որտեղ փոքր համայնքներ են, բնակչության թիվը քիչ է, բնականաբար, ահազանգերը ավելի քիչ են լինելու, ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքում է: Միգուցե մարզերում ավելի շատ կաշկանդված լինեն մեզ դիմելու հարցում, բայց ընդհանրապես, ամբողջ աշխարհում է այդպես. եթե չափահաս մարդը կարող է բարձրաձայնել, երեխայի համար դա շատ ավելի դժվար է: Թեպետ պետք է արձանագրել նաեւ, որ վերջին ժամանակներում մենք ունենում ենք ահազանգեր հենց երեխաների կողմից: Քիչ է թիվը, բայց համենայն դեպս, նախկինում ընդհանրապես չունեինք, հիմա եղել են դեպքեր, երբ երեխան զանգել եւ ասել է՝ ինձ ծեծում են, բռնության են ենթարկում. խոսքը 10-12 տարեկան երեխաների մասին է:

- Տիկին Դուրյան, ի՞նչ հետեւանքներ են թողնում այդպիսի դեպքերը երեխաների վրա:

- Նախ երեխան տրավմա է ստանում, խեղաթյուրվում է նրա հոգեկան վիճակը, եւ հավանականությունը մեծ է, որ մեծանալով նա եւս կարող է դառնալ բռնարար: Երեխան գտնվում է մի միջավայրում, որից ձգտում է փախչել փողոց, եթե խոսքը ընտանիքում բռնության մասին է: Երեխայի մոտ ի հայտ է գալիս ագրեսիվ վարքագիծ, հենց ինքը՝ երեխան է սկսում բռնություն գործադրել: Հետեւանքները շատ ծանր են լինում, եւ դրանք ի հայտ են գալիս տարիներ հետո: Դրա համար մենք պետք է անենք ամեն ինչ, պետք է երեխայի նկատմամբ շատ զգույշ լինենք, որպեսզի ապահովենք նրա անվտանգ միջավայրը:

- Ի՞նչ մեխանիզմներով է պետք հասնել դրան:

- Յուրաքանչյուրս մեր տանը՝ մեր օրինակով. կարծում եմ՝ ամենալավ միջոցը դա է:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են պայմանավորված նման դեպքերը, ի՞նչ պատճառներ կարող են ունենալ:

-Սոցիալական խնդիրը կարող է լինել, բայց շեշտադրումը դրա վրա դնել չի կարելի. այստեղ ծնողի վերաբերմունքի հարցն է, դաստիարակությունը, ծնողավարության պակասը, ծնողը չգիտի երեխայի հետ ինչպես խոսել, ինչպես ընկերություն անել:

- Ոստիկանությունը ծնողների հետ աշխատանքներ տանո՞ւմ է, նման ծրագրեր կա՞ն:

- Իհարկե, ոստիկանությունը դպրոցներում պարբերաբար ծնողների հետ հանդիպումներ է կազմակերպում: Բայց եթե երեխան հայտնվում է մեր տեսադաշտում, ապա ոստիկանությունը առաջին հերթին հրավիրում է ծնողին, ծնողի հետ է զրուցում: Եթե մենք նկատում ենք, որ ծնողի ազդեցությունն է երեխայի վրա բացասական, նրան հաշվառում ենք որպես բացասական ներգործություն ունեցող ծնող, եւ համապատասխանաբար կանխարգելիչ բնույթի աշխատանքներ են իրականացվում նրա հետ: Եթե երեխան վարքի շեղում ունի, առանց ծնողի հնարավոր չէ նրան օգնել, հետ կանգնեցնել, փորձել դնել ճիշտ ուղու վրա: Ամեն ինչ պետք է իրականացվի ծնողի հետ համատեղ:

Տպել
2751 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)