Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը:

«Ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը Հայաստանում»,- ասել է Նիկոլաս Սխերմերսը՝ Հայաստանի նախագահին ու ժողովրդին փոխանցելով Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի ողջույններն ու բարեմաղթանքները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ ակնկալում է արգասաբեր ու արդյունավետ գործունեության՝ ի շահ երկկողմ փոխգործակցության զարգացման ու ընդլայնման:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական փորձառությունը կծառայեցնի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իր առաջնային նպատակներից մեկը համարելով երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ դեսպան Սխերմերսն ընդգծել է տարբեր ոլորտներում աշխատող նիդերլանդական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ Հայաստանում գիտության և նոր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված այս նախագծի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտների: Տեղեկացնելով, որ նախաձեռնության շրջանակում համագործակցելու նախնական համաձայնություն կա աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև՝ հայտնի համալսարանների ու գիտական կենտրոնների հետ, նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ կլինեն համագործակցել նաև նիդերլանդական ընկերությունների, համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

Տպել
414 դիտում

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին