Հոր եւ որդու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հորը և որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ-ն: 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ  քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. ապրիլի 27-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Քանաքեռ 6-րդ փողոցից ստացված ահազանգով մեկնած մի խումբ ոստիկաններ, հասնելով դեպքի վայր, նրանց «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ընդառաջ է դուրս եկել 25-ամյա երիտասարդ, որը, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվայել արտահայտություն կատարելով ոստիկանների նկատմամբ, շարունակել է իր ճանապարհը:

Ոստիկանության աշխատակիցները, կարծելով, որ վերջինս կապ ունի ստացված ահազանգի հետ և դրանով է պայմանավորված նրա պահվածքը, շարժվել են նրա հետևից: Հասնելով և կանգնեցնելով քաղաքացու ավտոմեքենան՝ ոստիկաններից մեկը մոտեցել է նրան, ներկայացել ի պաշտոնե և նրա կողմից դրսևորած վարքագծի կապակցությամբ պարզաբանում պահանջել: Վերջինս ի պատասխան՝ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Այդ պահին ոստիկաններին է մոտեցել 25-ամյա քաղաքացու հայրը և հրել ոստիկանին՝ հայհոյելով, ապա գետնից վերցնելով քար՝ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների նկատմամբ:

Ոստիկանները, տեսնելով, որ հայր և որդի խոչընդոտում են իրենց պարտականությունների կատարմանը, վերջիններից պահանջել են իրենց հետ գնալ ոստիկանություն, իսկ նրանք ի պատասխան ոստիկանների իրավաչափ և օրինական գործողությունների՝ շարունակել են իրենց ագրեսիվ պահել և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, որից հետո 25-ամյա քաղաքացին դիմել է փախուստի, իսկ նրա հայրը դիտավորությամբ ձեռքերով հարվածել է ոստիկաններից մեկի կրծքավանդակին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 25-ամյա քաղաքացուն և նրա հորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրանցից նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1219 դիտում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունն անվիճելի է. Միխայիլ Գալուզին

Տոյվո Կլաարն ու Բայրամովը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջինը կայցելի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ ԹՀ, այնուհետ՝ Ադրբեջան

Գայանե Հակոբյանն ընդունել է իր մեղքը. պաշտպան

ՊՆ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ժամանակացույց

Երբ շատ է բարձրացվում ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկը, արտադրողները դա տեղափոխում են գնի մեջ՝ սպառողի վրա. Պողոսյան

Վայք-Մեղրի մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կկառուցվի ներպետական օրենսդրական կարգավորումներով. Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Ռուբլին ու դոլարն էժանացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

Արցախից 15 բուժառու է այսօր տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Նախկին գլխավոր հարկադիր կատարողի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն

Ինչպես է Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան գլխիվայր շրջվել. ՔԿ-ն մանրամասներ և տեսանյութ է հրապարակել

Աշոտ Փաշինյանն իրեն հարվածած «Տոյոտա քեմրի»-ի մասով ևս դիմել է իրավապահներին

Բնականաբար, դեմ չեմ կարող լինել, անգամ ուրախ եմ. Աշոտ Փաշինյանը՝ դատարանի որոշման մասին (տեսանյութ)

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյանի ելույթը Սոչիում

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, սակայն պատիժը պայմանականորեն չի կրի. նա ազատ արձակվեց (տեսանյութ)

Իմ ընտանիքի անդամները պետության հաշվին ոչ ինքնաթիռի և ոչ էլ մետրոյի տոմս չեն գնել ու չեն գնում. Ալեն Սիմոնյան

Մարդկային անգործությունը լուրջ հետևանքների է բերում․ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի Գործադիր տնօրենի ելույթը Լոնդոնում

ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. Նարեկ Ղահրամանյան

Տավուշի մարզում պարեկները հայտնաբերել են զինված 85-ամյա ծերունու (տեսանյութ)

ABB Mobile: Новые подходы, новые возможности

Արագածավանի միջադեպին մասնակցած և երեկ ձերբակալված պաշտոնյան ազատ է արձակվել

Հայաստանում կձևավորվի ՆԳՆ կրթահամալիր

Հայ պատանի բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետա Մուկուչյանը նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի

Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը

Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից

Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ